Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

22/07/2019 schedule13:46

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելիկա Փութուլյանին քրեական պատասխանատվության են ենթարկել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բյուջետային միջոցների յուրացման համար: Նարինե Գինոսյանը պնդում է, որ սա պատգամավոր Հենզել Մկոյանի պատասխան արձագանքն է առ այն, որ նա չի համաձայնվել նրա հետ ինտիմ հարաբերություններ ունենալ: Վերջինս իր հանդեպ մեղադրանքները համարում է «կեղտոտ» քաղաքական քայլ, գրում է Jnews.ge-ն։

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելիկա Փութուլյանին, Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «Յուրացում կամ զեղծարարություն»: Գործի նյութերի համաձայն, նրանք մեղադրվում են մինչեւ 9000 լարի պետական գումարների հափշտակման կամ վատնման համար:

«Երբ աշխատակիցները հեռանում էին աշխատանքից, նոր աշխատողներ չվարձելու համար մյուս աշխատողներն էին կատարում նրանց աշխատանքը և ստանում հավելավճար: Նման դեպքերը տեղի են ունեցել միայն 2-3 ամսվա ընթացքում: Հետաքննությունը Նարինեին և նրա հաշվապահին մեղադրում է հենց այդ գումարները հափշտակելու համար», – ասում է փաստաբան Միրիան Նիկոլաձեն:

Նարինե Գինոսյանը պնդում է, որ նրա դեմ գործը հարուցվել է այն բանի համար, որ պատգամավոր Հենզել Մկոյանն անձնական հետաքրքրություն ուներ նրա նկատմամբ:

«Նա ուզում էր սեռական հարաբերություն հաստատել ինձ հետ և ասում էր, որ ինձ համար նոր մեքենա կգնի, կվերանորոգի բնակարանս, Ֆրանսիա կտանի և նման այլ բաներ: Հեռախոսով էլ էր ինձ ասում: Երբ ես մի անգամ գործով մտա նրա գրասենյակ, նա նորից սկսեց նմանատիպ զրույց: Երբ նա կտրականապես հրաժարական ստացավ ինձանից, նա սպառնաց, որ նա կվնասի իմ մանկապարտեզների գործին», – ասել է Նարինե Գինոսյանը sknews-ի հետ զրույցում:

Նարինե Գինոսյանի փաստաբան Միրիան Նիկոլաձեն ասում է, որ նա Հենզել Մկոյանի դեմ դիմում է ներկայացրել` ինչպես Գլխավոր տեսչություն, այնպես էլ Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազություն, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չի ստացել:

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իրավաբան Քեթևան Բեբիաշվիլին ասում է, որ Նարինե Գինոսյանի հայտարարությունը վերաբերում է քրեական իրավունքին, և այդ հարցին պետք է արձագանքի դատախազությունը, որից հետո նա պետք է դիմի խորհրդարան` Մկոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար:

«Խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովը պետք է քննարկի Մկոյանի լիազորությունների դադարեցման հարցը: Եթե դատախազությունը դրան չարձագանքի, ստացվում է, որ կա քաղաքական կամք և ուրիշ ոչինչ», – ասում է Քեթևան Բեբիաշվիլին:

«Նինոծմինդայի մանկապարտեզների միության տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանը մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ինչը նկատի ունի ապօրինի սեփականացում և յուրացում։ Այսօր Նարինե Գինոսյանին ազատ են արձակել 5 000-լարի վճարի դիմաց, սակայն երկու օր է, ինչ միտումնավոր կերպով մասնակցություն է ցուցաբերում այն կեղտոտ գործերին, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ Նինոծմինդայում Ազգային շարժման կողմից ընթանում են իմ դեմ», – ասվում է Հենզել Մկոյանի տարածած արտակարգ հայտարարությունում։

Հուլիսի 19-ին Ախալցխայում տեղի է ունեցել Նարինե Գինոսյանին և Անժելիկա Փութուլյանի խափանման միջոցը որոշելու դատավարությունը: Դատարանը որոշում է կայացրել Նարինե Գինոսյանի համար 5000 լարի և Անժելիկա Պուտուլյանի համար 3000 լարի գրավ կիրառել: Նախադատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին:

Տպել
586 դիտում

«ԷԼԱՐԴ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի կատարել, ուսումնասիրել է տարբեր կողմերի ներկայացրած փաստաթղթերը. Իվանյան

Լեոնարդո դի Կապրիոն 5 մլն դոլար կնվիրաբերի Ամազոնի այրվող անտառների վերականգնման համար

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով. Փաշինյան

Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Ընտրություններ Աբխազիայում. գործող նախագահն ու ընդդիմության թեկնածուն անցել են երկրորդ փուլ

Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է. բեռնատարները դուրս են եկել մաքսակետից

Վանաձորի մանկատունը 3 ամիս է` տնօրեն չունի. տնօրենի ընտրության կարգում փոփոխություն է եղել

Խոնարհվենք դեմներն ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը. Վարազդատ Կարապետյանը՝ Արճիսի խմելու ջրի խնդրի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

«Մարսելի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Փյունիկ»

Բացահայտվել է Շենգավիթում թաղային հեղինակության սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

RyanAir-ն ու ավիատոմսների գների իջեցման հեռանկարը. պետք է՞ ՀՀ-ին ազգային ավիափոխադրող

Փակ լինի «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը. կատարվելու են ժայռապայթեցման աշխատանքներ

Իվետա Մուկուչյանը «թարմացրել է» Ալլա Լեւոնյանի «Հայաստան» երգը. օգտատերերը հուզված են (ձայնագրություն)

Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մարվել է (լրացված)

Այստեղ դու տանը չես. էլիտարե պրոֆիլը քո...

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Թեթեվացնելով ԱԺ-ի հոգսերը. Թորոսյանն ընդդեմ ՕԵԿ-«ականների»

Մի հարգարժան բուհի պատմություն. իսկ դիմորդների շահերը՞

Աշխարհի ամենամեծ արեւադարձային անտառների՝ Ամազոնի վիթխարի հրդեհի իրական ծավալները՝ լուսանկարներով