ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը հակաիրանական է. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարը

Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կտրուկ աճել է: Եթե 2016-2017 թթ. այն չէր գերազանցում տարեկան 3 միլիոնը, ապա 2018-2019 ֆինանսական տարում հատելու է 100 միլիոն դոլարի սահմանը: Նույն ժամանակահատվածում նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված օժանդակությունը միջինում տարեկան մոտ 3 միլիոն դոլար է կազմել եւ միտված է նվազման:

Ադրբեջանին տրամադրվող օգնության այսպիսի կտրուկ աճը պայմանավորված է նախեւառաջ ԱՄՆ-ում Բաքվի ակտիվ լոբբիստական գործունեությամբ։ Այն նաեւ լիովին տեղավորվում է ԱՄՆ-Իրան հակամարտության տրամաբանության մեջ: Միացյալ Նահանգները հետաքրքրված է Իրանի սահմաններին իր ազդեցությունն ուժեղացնելու եւ այդպիսով իսլամական հանրապետության շուրջ «օղակը» սեղմելու մեջ:

Ադրբեջանին տրամադրվող օգնությունը հատկացվում է Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը ենթադրում է գործողություններ տարբեր ոլորտներում՝ սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարից մինչեւ մերձկասպյան ափերի ռազմական ենթակառուցվածքների բարելավում: 2018թ. ապրիլի 27-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին տեղեկացրել էր, որ պատրաստվում է 47,5 միլիոն դոլար հատկացնել Ադրբեջանի «հարավային սահմանի», իսկ 11 միլիոն դոլար՝ «Կասպից ծովի ծովային անվտանգությունն» ապահովելու համար:

Չնայած դրան, ԱՄՆ ֆինանսական աջակցության կտրուկ աճը չի կարող ազդեցություն չունենալ նաեւ ՀՀ եւ Արցախի անվտանգության վրա: Իհարկե, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի համաձայն արգելվում է Ադրբեջանին աջակցություն տրամադրել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարեւոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար եւ չի խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Պարզ է սակայն, որ անգամ այս եւ նմանատիպ օրենսդրական ակտերի առկայության պարագայում ցանկացած օգնություն Ադրբեջանին այս կամ այն կերպ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:

Պատահական չէ, որ հենց անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության բյուջեն ավելացել է շուրջ 26 միլիոն դոլարով, իսկ ինքը ծառայությունը պաշտպանութան նախարարությունից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի վերահսկման պարտականությունների մի մասը՝ թույլ տալով, որ դրա արդյունքում ազատված ստորաբաժանումները տեղակայվեն սահմանի եւ շփման գծի այլ հատվածներում:

Այդպիսով, Ադրբեջանին տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը միանգամից երկու ուղղությամբ է հարվածում տարածաշրջանային անվտանգությանը. մի կողմից այն ուղղակիորեն նախատեսված է ընդդեմ Իրանի, մյուս կողմից անուղղակիորեն սպառնում է Հայաստանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից նման քայլն առնվազն տարակուսանք է առաջացնում:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ դրանց տարբեր մակարդակներում հաջողությունները եւս տարբերակված են, ինչը պայմանավորված է ամերիկյան քաղաքականության բազմատարրությամբ: Առավել հաջող են դասավորվում հարաբերությունները Կոնգրեսի, մասնավորապես Ներկայացուցիչների պալատի հետ, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներ են: Հաջող է նաեւ առանձին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը: Ցավոք, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները դեռեւս հեռու են գոհացուցիչ լինելուց, ինչը տրամաբանական է, քանի որ ներկայիս պրագմատիկ վարչակազմի տեսանկյունից առեւտրատնտեսկան կապերը եւ Իրանի դեմ գործունեությունը առավել կարեւոր են, քան ժողովրդավարության առաջխաղացումն ու մարդու իրավունքները:

Իրանի դեմ գործողությունների մասով հայ-ամերիկյան համագործակցությունը անհնարին է՝ ելնելով Հայաստանի կենսական շահերից: Այդ հարցին ԱՄՆ-ում անդրադարձել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Atantic Council հետազոտական կենտրոնում նա նշել է, որ հարաբերությունների զարգացումը մի բարեկամ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է նա:

Դիրքորոշման այս հստակեցումը, սակայն, չի խանգարում առեւտրատնտեսական կապերը զարգացնելուն: Ընդհակառակը՝ նմանատիպ ցանկացած հստակեցում ուղղված է հետագայում ավելի որակյալ հարաբերություններ կառուցելուն: Տվյալ դեպքում ավելի բարդ է ամերիկյան կողմի մոտ հետաքրքրություն առաջացնելը, ինչն էլ, թերեւս, պետք է գա հայկական լոբբիի առաջին պլան: Իսկ դա արդեն ավելի դյուրին կլինի անել կոնգրեսականների միջոցով, առավել եւս, որ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո Կոնգրեսը տարբեր ուղղություններով սահմանափակել է նրա լիազորությունները եւ ավելի մեծ լիազորություններ վերցրել իր ձեռքը:

Վերադառնալով ՀՀ-ին տրամադրվող օգնության նվազմանը, հարկ է նշել, որ սա լավ հնարավորւթյուն է օգնության վերականգնում կամ ծավալների մեծացում խնդրողի կարգավիճակից անցում կատարել թեկուզ փոքր, բայց գործընկերոջ կարգավիճակի: Իսկ դրա համար անհրաժեշտ նախադրյալները հնարավոր է ստեղծել փոխադարձ քաղաքական կամքի առկայության դեպքում:

Տպել
10062 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ