Վանաձորում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 120 հոգի. ՀՀ-ից բացակայում է 2 առաջատար

Վանաձորում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին չի մասնացկում ՀՀ հավաքականի 2 առաջատար: Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Ստեփան Սարգսյանի անվան 2019 թ. մրցաշարը բաց են թողնում Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կամ 70 կգ): Թեւանյանն ապաքինվել է վնասվածքից ու պատրաստվում է օգոստոսին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը, իսկ Սաֆարյանը վնասվածք ունի:

Մյուս բոլոր առաջատարները, ըստ մարզչի, մասնակցում են՝ այդ թվում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) եւ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ): Ընդհանուր առմամբ, մասնագետի խոսքով, Հայաստանն այս մրցաշարին ներկայացված է մոտ 40 հոգով: Նրանց մեջ են ՀՀ առաջնության մրցանակակիրները, որոնց շարքերում կան նաեւ երիտասարդներ: Ըմբիշների մարզավիճակից մասնագետը գոհ է: Այս մրցաշար հայ մարզիկների համար ընտրական է սեպտեմբերին կայանալիք աշխարհի 2019 թ. առաջնության համար, որը վարկանիշային է Տոկիո 2020-ի համար:

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 24-րդ մրցաշարը մեկնարկել է այսօր՝ հուլիսի 23-ին, ավարտվում է վաղը: Մասնակիցներ կան Ռուսաստանից, Հունաստանից, Վրաստանից, Իրանից, Բելառուսից, Քաթարից եւ Ղազախստանից: Նրանց ընդհանուր թիվը, ըստ Կուրղինյանի, մոտ 120 է:

Մրցանակային ֆոնդը կազմում է 24 հազար դոլար: Չեմպիոնները կստանան 1000-ական, արծաթեմեդալակիրները՝ 500-ական, բրոնզեմեդալակիրները՝ 300-ական դոլար: 300-ական դոլար կստանան նաեւ չեմպիոնների անձնական մարզիչները:

Մրցաշարին ուղիղ եթերով կարելի է հետեւել այստեղ.

Տպել
510 դիտում

Սոցիալական. «...գո-յա-տե-վում ենք». ավելի շատ ապրում են անցյալով

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 17հա տարածք

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել ոստիկանապետի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Վթար՝ Թալին-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ)

Վարչապետն ԱԱԾ-ում է. ներկայացնում է կառույցի ղեկավարի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Գյումրիում գողացել էին ընկերություններից մեկին պատկանող 40մ երկարության եզրաշար քարերը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին