Մեզ մոտ բեռնափոխադրողների եւ ուղեւորափոխադրողների համար ոչ մի խնդիր չեն ստեղծում. Փամբուխչյան

Արդեն մի քանի օր է` սոցցանցերում օգտատերերը հրապարակում են «Բագրատաշեն» հսկիչ-անցակետում ավտոմեքենաների հերթերի լուսանկարներն ու տեսանյութերը։ Խնդրին ծանոթանալու համար երեկ անցակետ էին այցելել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ու փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Փամբուխչյանն ասաց, որ հերթերի խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա. «Նախ ասեմ, որ անձնագրայինում հերթեր չեն գոյանում, այնտեղ 6 սպասարկման կետ կա: Հիմնական հերթերը գոյանում էին մեքենաների ներմուծման՝ գրանցումների վայրում: Արդեն պայմանավորվածություն կա եւ մրցույթն էլ հայտարարված է, հավելյալ սպասարկման կետեր պետք է այնտեղ կառուցեն: 1 խնդիր էլ կար, բայց դա պահային էր, որն առաջանում էր օտարերկրյա մեքենաների մուտք գործելուց բնապահպանական վճարի հետ կապված: Այդ բնապահպանական վճարը վճարելու ժամանակ, երբ մի քանի հոգի միաժամանակ էր գալիս, խնդիր էր առաջանում: Այսինքն, մնացած դեպքերում ամբողջությամբ նորմալ վիճակ էր: Մեծ խնդիրներ չեմ տեսել այնտեղ՝ բացառությամբ այդ 1-2 տեխնիկական հարցերի, որոնց մի մասը արդեն լուծել է ՊԵԿ-ը, ու նաեւ ասացինք, որ հարկ եղած դեպքում այս շրջանում մարդ ավելացնեն, որպեսզի հերթեր չգոյանան: Փաստացի կարելի է նշել, որ մաքսակետն ամբողջությամբ աշխատում էր»,- ասաց Փամբուխչյանը:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիներից լսել են, որ Վրաստանի սահմանում երբեմն խնդիրներ են առաջանում, երբ մի գիծ է աշխատում եւ միաժամանակ են բաց թողնում, ինչի պատճառով էլ կուտակումներ են լինում. «Ես դա չեմ պնդում՝ քաղաքացիներն են այդպիսի բան ասել: Մենք դեռ չենք գնացել վրացական անցակետ, բայց որպես տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով, մեր խնդիրն է, որ այցելենք տարածաշրջանում մեզ սահմանակից եւ ոչ սահմանակից երկրների անցակետեր, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ են առաջանում մեր քաղաքացիների եւ բեռնափոխադրողների համար եւ վեր հանենք դրանք:

Մենք գնացել ենք «Բագրատաշեն», որ մեր աչքով տեսնենք եւ համոզվենք, որ մեզ մոտ բեռնափոխադրողների եւ ուղեւորափոխադրողների համար ոչ մի խնդիր չեն ստեղծում»:

Փամբուխչյանն ասաց, որ հիմնական խնդիրը պայմանավորված է Հայաստան շատ մեծ քանակությամբ մեքենաների ներկրմամբ. «Փոքրիկ գրասենյակներ կավելացվեն այնտեղ եւ այդ խնդիրը, կարծում եմ, կլուծվի»:

Հարցին՝ արդյո՞ք հերթերի գոյացման պատճառ է հանդիսանում նաեւ այն, որ Ղազախստանի քաղաքացիները մեծ քանակությամբ մեքենա են ներկրում՝ այնուհետեւ տանում իրենց երկիր, Փամբուխչյանը դրական պատասխան տվեց:

Անդրադառնալով հարցին, թե երբ հավելյալ կետերը կավելացվեն, Փամբուխչյանը պատասխանեց, որ շատ երկար չի տեւի. «Ուղղակի, կոպիտ ասած, 4 պատ է հարկավոր եւ մի քանի սեղան աթոռ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել եւ ավելի լավ սպասարկել»:

Տպել
2563 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանն ազատման դիմում է գրել

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացնել ոչ միայն ապօրինի շենքերը, այլեւ զավթած հողերը... դղյակների հետքերով

Զորամասերում տեսակցությունները կթույլատրվեն, երբ կլինի համոզվածություն, որ դրանք բացասական ազդեցություն չունեն. Բալայան

Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափերի մասին ԴԱՀԿ-ն իրազեկում է

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն

Սուրեն Պապիկյանը ճանաչվել է տուժող իր անձնական տվյալների հրապարակման առթիվ հարուցված գործի շրջանակում

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը այցելում է ընկերության ստորաբաժանումներ

Չայկովսկու դպրոցի սաները հատուկ մրցանակներով են վերադարձել

Մարտի 1-ի գործով դատապարտված Իսահակ Մալխասյանի եւ Կարեն Թարխանյանի դատավճիռների դեմ բողոքներ է ներկայացվել

Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ի դիմապակին

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց, «Ռոման» Եվրոպա լիգայի հաջորդ փուլ անցավ, «Արսենալը» դուրս մնաց մրցաշարից

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով 30 թուրք զինվորական է զոհվել

Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ. անցյալ տարի ֆինանսավորվել է 105 ծրագիր

Վրաստանի հետ սահմանի փակման հարց դեռ չի քննարկվում. ԱԽ քարտուղար

Մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից. Սոցապ ծառայություն

Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով ոչ մի դեպք չի գրանցվել. վարչապետը ներկայացնում է՝ ինչպես պաշտպանվել

Շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի՝ բնակարանի ձեռքբերման համար. վարչապետ

Հայ խաղաղապահները մասնակցել են «Կոսովոյի ուժեր» զորավարժության վարժանքին

ՀՀ վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին