Կարծում եմ՝ շոկից են 27 հազար վերցրել, երեւի սեյֆը բացել, տեսել են՝ 4 միլիարդ չի, 27 հազար է. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը:

Նիստին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ մեկ տարի է՝ ոտնահարվում են իր իրավունքները. «Ոտնահարվում են լկտի ձեւով»,- ասաց Քոչարյանը: Նա ասաց, որ այն փաստաթղթերը, որոնք առգրավվել են, վկայում էին իր գույքի եւ միջոցների օրինականության մասին: «Իմ տպավորությամբ՝ սա մի պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այնքան սովորական է, այս ամենն արվում է երեւի խեղճացելու նպատակով։ Զարմանալի էր, կենսաթոշակի հարցով ասում էի՝ լավ, ես պետք է թե՛ կոմունալ եւ թե՛ փաստաբանական ծախսերը հոգամ: Ինչի՞ եք այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների, հարազատների աջակացությունից, դա ինձ պատիվ չի բերում: Ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27 հազարը ինչի են վերցրել, ես կարծում եմ՝ շոկից, երեւի թե սեյֆը բացեց, տեսավ՝ 4 միլիարդ չի, 27 հազար է»,- հայտարարեց Քոչարյանը, ինչից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Դատավոր Արսեն Նիկողոսյանը Քոչարյանից խնդրեց հեգնական տոնով չխոսել՝ հավելելով, որ մարդիկ իրենց աշխատանքն են կատարում: Ի պատասխան Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով՝ օրենքով պետք է իրենց աշխատանքը կատարեն:

Խոսելով առանձնատնից հայտնաբերված եւ առգրավված զենքերի մասին՝ Քոչարյանն ասաց, որ դրանք որեւէ առնչություն չունեն Մարտի 1-ի գործի հետ: «Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին եւ այստեղ չկար որեւէ զենք, որն օգտագործված է եղել Մարտի 1-ի ժամանակ, կամ ինչ-որ տեսակի զենք, որը կարող էին ենթադրել, որ Մարտի 1-ի հետ կապ ունենար»,- հայտարարեց Քոչարյանը։ Նա ասաց, որ առգրավվածները եղել են ատրճանակներ եւ որսորդական հրազեն. «Ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էր նաեւ այլ երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից եւ որսորդական զենք, այդ զենքերն ընդհանրապես առնչություն չունեն այս քրեական գործի հետ»,- հավելեց Քոչարյանը։

Քոչարյանի առանձնատունը խուզարկվել էր նրան մեղադրանք առաջադրելուց հետո:

Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում էր կայացրել այն մասին, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։ Դատախազությունը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է եւ բողոքարկել է այս որոշումը։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 16:30-ին:

Տպել
3579 դիտում

Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք. վարչապետը կատակեց

Հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարեւոր միջոցառում է. վարչապետ

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով

Վանաձորում քիչ առաջ կրակոցներ են հնչել. մեկ անձ վիրավորվել է

Համակարգի շնորհիվ կապահովվի երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար

Կառավարությունը գումար հատկացրեց Արարատի եւ Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման եւ 8 հորերի լուծարման նպատակով

2019-ի դրությամբ Հայաստանից ոչխարի մսի ու կենդանիների արտահանման ծավալների աճ է գրանցվել. փոխնախարար

Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ

Քիչ առաջ ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը

Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի. Զոհրաբ Մնացականյան

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթանակով սկսեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը. ՀՔԾ

Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը. ԱԳ նախարար

Հեղինակները դեռ չեն հայտնում՝ երբ Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը հասանելի կլինի ՀՀ հանդիսատեսին

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը. ՊԵԿ

Մարտի 1-ի մայր գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը

Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը