Կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության աշխատանքային խմբի հանդիպումը

24/07/2019 schedule18:46

2019թ. հուլիսի 24-ին կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) աշխատանքները համակարգող նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացը համակարգող Էդուարդ Աղաջանյանը: 

Հանդիպմանը մասնակցում էին ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման համակարգի, քաղհասարակության կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: 

ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով Հայաստանը ստանձնել է 11 հանձնառություններ՝ ուղղված հաշվետու, թափանցիկ, մասնակցային կառավարման համակարգի բարելավմանը և նորարար մոդելների ներդրմանը: Հանձնառությունները ընդգրկում են պաշտոնատար անձանց էթիկայի հայտարարագրերի, պետական միջոցներից մրցութային կարգով դրամաշնորհների տրամադրման, իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման, համայնքային կայքերի արդիականացման, պետական ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ գնահատման, ջրային, հողային, կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտների բարելավման հանձնառություններ: Պատասխանատու մասնակիցները  ներկայացրեցին հանձնառությունների ընթացքը, առկա խնդիրները և ապագա անելիքները: 

Անկախ հաշվետվողական մեխանիզմի հետազոտող Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեց ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրի ձևավորման վերաբերյալ զեկույցը, դրա մեթոդաբանությունը և առաջարկների շրջանակը: Զեկույցի նախագիծը ԲԿԳ խմբին կներկայացվի օգոստոս ամսին:

Տպել
378 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)