Վայոց Ձորի մարզում բրուցելոզով վարակվել է մանր եղջերավոր անասունների մինչեւ 1 տոկոսը (լուսանկարներ)

Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ բնակավայրում ամիսներ առաջ բռնկված բրուցելոզ հիվանդությունը նահանջել է: Բրուցելոզով վարակված բոլոր կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել: Վերջին դեպքը գրանցվել է հունիս ամսին, որի ընթացքում հարկադիր սպանդի է ենթարկվել 16 կենդանի: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Եղեգիս Խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը. «Վիճակը հիմա շատ լավ է, առաջիկայում մի հատ էլ նոր ստուգում կանենք, գյուղում գտնվող մանր եւ խոշոր անասունները մաքուր են, վերջին անգամ 16 անասուն ենք սպանդի ենթարկել»,-ասաց նա՝ նշելով, որ նախատեսում են օգոստոսին բարձրանալ եւ սարում գտնվող անասուններից արյուն վերցնել:

Արթուր Ստեփանյան

Խոշորացված համայնքի ղեկավարի խոսքով՝ բրուցելոզով վարակված 3 բնակիչ ունեն, որոնք վարակվել են նախորդ տարիներին: Համայնքի ղեկավարը պաշտոնապես հերքեց, թե գյուղում 38 հոգի վարակված է բրուցելոզով:

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ բնակիչները, որոնց անասունները սպանդի են ենթարկվել, այսօր փաստի առաջ են կանգնած: Խոշորացված համայնքի ղեկավարը կառավարությունից փոխհատուցում է խնդրում, քանի որ ըստ նրա, ընտանիքներ կան, որոնց բոլոր անասուններն են վերացվել, ինչի հետեւանքով մեկ ընտանիքը մի քանի միլիոն դրամի վնաս է կրել. «Մի տանից 8 կով է մորթվել, եթե դա 500 հազարով բազմապատկենք, մեծ թիվ է կազմում: Եթե էդ հարցը կառավարությունում քննարկվի ու փոխհատուցում տան ընտանիքներին, մեծ օգնություն կլինի… կառավարությունը եթե պահուստային ֆոնդից որեւէ հատկացում անի, էս մարդկանց համար մեծ օգնություն կլինի: Մեր գյուղում ընդհանուր առմամբ 150 գլուխ մանր եւ 34 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ենք սպանդի ենթարկել»:

Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտնակատար Գեղամ Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ բրուցելոզ հիվանդության հետ կապված խնդիրներ կան միայն Քարագլուխ եւ Գնիշիկ համայնքներում. «Մի տեղ 50, մի տեղ 140 գլուխ է անկվել, դա կազմում է մարզի անասնագլխաքանակի մինչեւ 1 տոկոսը, որը չի սպառնում անասնաբուծության հետագա զարգացմանը»:

Գեղամ Մարգարյան

Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի փոխանցմամբ՝  մարզում կա 14200 գլուխ մանր եղջերավոր կենդանի, եւ այս դեպքում 150 անասունի անկումը որեւէ բան դեռ չի նշանակում. «Ամբողջ գործընթացը վերահսկվում է, եթե պետպատվերչով տարին 1 անգամ պետք է արյուն վերցվի, մենք 5 անգամ ենք արել, ու ամբողջը վերահսկվում է, վիճակն արդեն մաքուր է: Դա պարզապես արտագնա արոտների հետ էր կապված, որը եւս մենք վերցրել ենք մեր վերահսկողության տակ»:

Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլ Ասլանյանն էլ «Հայկական Ժամանակ»-ին փոխանցեց, որ մարզի բուժհաստատություններ բրուցելոզով հիվանդ այս տարի 1-2 հոգի է դիմել:

ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջրավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջրավոր կենդանիները, 3 անգամ՝ խոշոր եղջրավոր կենդանիները, թեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համապատասխանաբար տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ:

2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր եղջրավոր և 9690 գլուխ խոշոր եղջրավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի):

Անուշ Հարությունյանը հայտնեց նաեւ, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի (222546-ը 2318-ը): Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%-ը: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:

Տպել
2206 դիտում

Հաղորդավար Ժակը հեռացել է Հ1-ից. կատարելության հասնելու ճանապարհին նա խանգարո՞ւմ էր

Արտակ Բուդաղյանը պարգեւատրվեց Արիության մեդալով

ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել Վայոց Ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր

Եթե ՍԴ-ում անհրաժեշտ թվով քվեներ չապահովվեն, որոշումը կհամարվի մերժված. Վլադիմիր Վարդանյան

Հայ հունահռոմեականներին աշխարհի առաջնությունում խանգարել են մրցավարներն ու վիճակահանությունը. մարզիչներ

Ողբերգական ավտովթար Երեւան-Գումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով. ՊԵԿ

Աղմկոտ միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

Արմավիրի մարզում բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 դրամի վնաս. դատախազություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Անցյալ տարի հակամարտության գոտիներում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա. ՄԱԿ

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը