Մանկուց հաշմանդամ որդու հետ զորամասի շենքում 14 տարի բնակվող կինը դժգոհում է տան պայմաններից

Ռուզաննա Ասատրյանը Վանաձորի N զորամասի տարածքում գտնվող «Սիվաշավան» թաղամասում է բնակվում արդեն 14 տարի՝ մանկուց հաշմանդամ տղայի ու ավագ որդու հետ: Ռուզաննան թեպետ ծնունդով Վանաձորից է, սակայն տարիներ շարունակ ապրել է Լեռնային Ղարաբաղում, ապա որդու բուժման նպատակով տարիներ առաջ վերադարձել է Վանաձոր: N զորամասում տարիներ առաջ թարգմանչուհու աշխատանք են առաջարկել: Բնակարան չունենալն ու հաշմանդամ երեխայի առկայությունը հաշվի առնելով՝ զորամասի այն ժամանակվա հրամանատարը տիկին Ռուզաննային առաջարկել է ապրել զորամասի շենքի ազատ բնակարաններից մեկում. «Այն ժամանակ էլ բնակարանն անբարեկարգ էր, ինձ թարգմանչուհու աշխատանք չտվեցին, բայց թույլ տվեցին շարունակել ապրել, հետո գիշերային աշխատանք տվեցին սպայական հանրակացարանում, հետո էլի դուրս եկա… հաշմանդամ երեխայիս հետ աշխատանքը անհամատեղելի էր: Բազմիցս դիմել եմ 3-րդ բանակային կորպուս, որ գան տունս վերանորոգեն, պատճառաբանում են, որ ես էստեղ լավության կարգով եմ ապրում ուղղակի… հիմա ես ներկայիս իշխանություններին խնդրում եմ՝ հաշվի առնել իմ ընտանիքի վիճակը, մի բարերար գտնեն, հաշվի առնեն մանկուց հաշմանդամ որդուս հանգամանքը, որ 30 տարի է՝ Վանաձորում եմ ապրում, բաժանված կին եմ, խնդրում եմ, որ մեզ օգնեն՝ Վանաձորի կենտրոնական հատվածում մի հասարակ, իր կահ-կարասիով տեղափոխվենք քաղաք, ես իմ նպաստով ու թոշակով կպահեմ իմ երեխուն»,-հայտնեց տիկին Ռուզաննան՝ նշելով, որ ինքը, մանկուց հաշմանդամ 21 տարեկան տղան եւ ավագ որդին ապրում են 25000 դրամ թոշակով, 18 հազար դրամ նպաստով ու մեծ տղայի՝ օրավարձով աշխատանքի գումարով:

ՀԺ-ի դիտարկմանը, որ ստացվում է՝ ՊՆ-ն իրեն լավություն է արել՝ թույլ տալով ապրել այստեղ, եւ այսօր ինքը պահանջում է նաեւ բարեկարգել բնակարանը, տիկին Ռուզաննան ասաց. «Այո, ես քաղաքացիական անձ եմ, իրենք լավության կարգով են էստեղ թույլ տվել, որ ապրեմ, բայց հիմա ուզում եմ, որ այստեղից կամ դուրս գամ ու իմ համար քաղաքի կենտրոնում տուն առնեն մեր իշխանությունները»:

Տիկնոջ խոսքոսվ՝ բնակարանը անմխիթար է, ջուր չկա, կոյուղին վնասված է, ձմռանը վիճակն ավելի է վատթարանում. «Զորամասին առաջարկեցի տունս գոնե փոխեն, վերանորոգված տներից ինձ տան, ասեցին՝ չեն կարող, քանի որ վերանորոգված բնակարանները սպայական կազմին են հատկացնում»:

Տիկինը մարզային ու հանրապետական իշխանություններին մի առաջարկ էլ ունի՝ եթե չեն կարող նոր բնակարան հատկացնել զորամասի նորոգված շենքերից մեկում, կամ գոնե Վանաձորի կենտրոնում մի բնակարան գնել, ապա. «Թող գոնե գումար տան, ես իմ կոյուղին կսարքեմ, թող մի 200 հազար տան՝ եվրո լուսամուտներ գցեմ, մեկ էլ մի քիչ գումար տան՝ տունս վերանորոգեմ, աբոյ քաշեմ, պոլերին լամինատ քաշեմ»:

Տիկին Ռուզաննան, որ 14 տարի առանց որեւէ պայմանի ու վճարի ապրում է այս բնակարանում՝ չվճարելով անգամ համատիրության վարձավճարն ու սպառված էլեկտրաէներգիայի դիմաց (Սպառված էլեկտրաէներգիայի գումարը վճարում է ՀԷՑ Դեբետ մասնաճյուղի տնօրենը՝ որպես մարդասիրական քայլ-խմբ), դժգոհում է նաեւ ապրելու միջոց չունենալուց, ինչպես նաեւ՝ բնակարանի չնորոգված պատերից ու քաղաքի կենտրոնից հեռու լինելուց. «Եթե մեր պաշտպանության նախարարն ու վարչապետը կարդան, չեմ կարծում, թե ինձ չեն օգնի, անհնար է, որ չօգնեն, ինչքան դիմում եմ ուղարկում, ֆռռում գալիս-հասնում ա մարզպետ, մարզպետն էլ ասում ա՝ ես բնակֆոնդ չունեմ, որ քեզ տամ… ամեն անգամ վճարովի նամակ եմ ուղարկում, փող եմ ծախսում, բայց էդպես էլ անօգուտ»:

«Կամ թող էս բնակարանը նորմալ նորոգեն, կամ թող քաղաքում ինձ համար տուն առնեն՝ առաջին անհրաժեշտության գույքով, ես հաշմանդամ երեխա ունեմ, գնում են բնակարանները վերանորոգում են, թող իմն էլ անեն»,-հավելելեց Ռուզաննա Ասատրյանը:

Տպել
813 դիտում

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

Գավառ քաղաքի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց

Դատավոր Վահագն Մելիքյանին ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու լուրը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

Երևանում Բելառուսի ազգային տոնը նշանավորվել է խորհրդանշական լուսավորությամբ. «Արմենպրես»

Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի

Մոսկվա-Երևան 2 չարտերային չվերթ կիրականացվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ակնհայտ ցինիզմ. ԲԴԽ-ն հերքում է, որ ԱԱԾ-ում դատավորից պահանջել են բավարարել Մ. Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Սուբվենցիոն ծրագրով Ալագյազ համայնքում գազի ներքին ցանց կկառուցվի

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ. ԱՆ խոսնակի գրառումը կորոնավիրուսից մահացածի դիակի կորչելու վերաբերյալ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ

Սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները. կորոնավիրուս է հաստատվել փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ

Վիրուսի տարածման կանխման համար ԲԴԽ-ն ավելի քան 14 մլն դրամ է հատկացրել. փաստաբանը, սակայն, խնդիրներ է տեսնում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ հանրաքվեի անցկացման և արդյունքների առիթով

Չորրորդ զորամիավորման մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

Վանաձորի 48-ամյա բնակիչը թմրանյութ է իրացրել (տեսանյութ)

ՀԾԿՀ-ն պատրաստվում է 10 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ին․ մի շարք խախտումներ են արձանագրվել

Կասեցումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում

Ագարակում անասնագոմի տանիք է այրվել