Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանի հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ. պաշտպանը մի շարք որոշումներ է վիճարկել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյան պաշտպանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՀ ԱԱԾ-ից, սակայն, չպատասխանեցին մեր հարցին՝ արդյոք ստացել են հաղորդումը եւ ի՞նչ ընթացք են տվել:

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուց հետո նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին դատախազություն՝ ըստ ենթակայության քննելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ առգրավել համակարգիչը, ինչի մասին նախապես իրազեկվել էր ԲԴԽ-ին:

Նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին.

- Պարոն Մելիքյան, տեղեկություն ունե՞ք ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունն ի՞նչ փուլում է, ձեր վստահորդն այդ գործի շրջանակում կարգավիճակ ունի՞, թե ոչ:

- Դեռեւս այս պահի դրությամբ փոփոխություն չի եղել, սակայն մենք ՀՀ գլխավոր դատախազին ենք վիճարկել քրեական գործ հարուցելու մասին որոշումը, խուզարկություն թույլ տալու առաջին ատյանի դատարանի որոշումը (բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան) եւ ընդհանուր առմամբ՝ ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված բացահայտ ապօրինությունները: Դատախազից խնդրել ենք նաեւ, որպեսզի իրավական գնահատական տրվի ինչպես քննիչի, այնպես էլ ոստիկանների ապօրինի գործողություններին:

- Կմանրամասնե՞ք մասնավորապես ինչ ապօրինությունների մասին է խոսքը:

- Ամբողջ խնդիրը նրանում է, որ առանց դատարանի որոշման են դատավորի աշխատասենյակի դուռը կնիքել՝ փաստացի սահմանափակելով դատավորի մուտքը իր աշխատասենյակ եւ դա ակնհայտ եւ բացահայտ միջամտություն է արդարադատության իրականացմանը: Բացի այդ քրեական գործ հարուցելու մասին որոշման եւ խուզարկության թույլտվության մասին քննիչի միջնորդության մեջ առկա են եղել ձեւակերպումներ, որոնք ուղղակի մտանանշում են, որ դատավորին ուղղակի առաջադրվել է կասկած ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հանցագործություն կատարելու վերաբերյալ, որը փաստում է, որ նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, այնինչ, Դատական օրենսգրքի համաձայն՝ պետք է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանան, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:

- Ասացիք, որ վիճարկել եք նաեւ խուզարկություն թույլ տալու դատարանի որոշումը: Ի՞նչ հիմնավորմամբ:

- Վիճարկել ենք, քանի որ քննիչը չէր ապահովել խուզարկության պայմանները: Ամենակարեւոր ձեւակերպումներ են եղել, որ դատավորի աշխատասենյակում կարող են լինել քրեական օրենքով արգելված իրեր եւ առարկաներ, այսինքն՝ ինքնին արդեն քննիչը հստակ կասկած է առաջադրում: Բնականաբար, դատավորն իր աշխատասենյակում պահել է քրեական օրենքով արգելված իրեր եւ առարկաներ, դա անվիճելի է եւ մենք փաստել ենք, որ այո կան ե՛ւ թմրանյութեր ե՛ւ զենքեր, բայց դրանք բոլորը կցված են եղել քրեական գործերին եւ հանդիսացել են իրեղեն ապացույց: Այնինչ, դատարանի որոշման մեջ դատարանն ընդհանրապես այդ հարցին չի անդրադարձել՝ քրեական օրենքով արգելված իրերն ու առարկան ինչին պետք է վերաբերվի, որ քննիչը փնտրում է ու դատավորի մոտ էլ պետք է գնա, հայտնաբերի դա: Սա ակնհայտ միջամտություն է Ռոբերտ Քոչարյանի գործի քննության բուն պրոցեսին, քանի որ նրանք հաստատել են Ռոբերտ Քոչարյանի գործով կոնկրետ փաստաթղթեր, իրեր եւ կրիչներ փնտրելու, առգրավելու մտադրությունը եւ դա իրականացրել են:

- Պարոն Մելիքյան, առգրավված իրերն ի՞նչ են արվել, ի՞նչ գործողություններ:

- Ընդհանուր առմամբ 4 համակարգիչ է առգրավվել: Ենթադրում ենք, որ դրանք բոլորը պետք է փորձաքննության ենթարկվեն եւ քննիչի կողմից պետք է այդ բոլոր համակարգիչների հետ զննություն կատարվի: Այդուհանդերձ, դրանք անօրինական են առգրավվել, քանի որ դատավորը գտնվել է իր աշխատասենյակում, իսկ իրենք պարտավոր էին բացառապես դատավորից առգրավում կատարեին, բայց քննիչը նույնիսկ չի թույլատրել դատավորին՝ մասնակցել առգրավմանը:

- Դատախազությունը իր պարզաբանման մեջ նշել է, որ դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչեւ վերջ մասնակցել քննչական գործողությանը:

- Առգրավման գործողությանը թույլ չեն տվել, դրանով կա կազմված արձանագրություն, դատավորի կողմից ձայնագրվել եւ տեսագրվել է այս պրոցեսը: Դատախազության նշածը կարող է վերաբերել խուզարկության գործողությանը: Դատավորը գտնվել է իր աշխատասենյակի դիմաց եւ ինքը ասել է, որ բանալին ինձ մոտ է, դուք պարտավոր եք ինձ մասնակից դարձնել գործողությանը, քննիչը, սակայն, մերժել է, ինչից հետո կես ժամ գնաց ինչ-որ անձանց հետ հեռահար բանակցությունների, որից հետո եկավ, ասաց՝ դատավորին թույլատրում ենք, փաստաբանին՝ ոչ:

- Իսկ աշխատասենյակի դուռն այժմ էլ է կնիքվա՞ծ:

- Խուզարկությունից հետո կնիքը բացվել է:

- Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվե՞լ է:

- Նրան հարցաքննելու ընթացքը եւս հատուկ ռեժիմով է իրականացվում: Այս պահին վկայի կարգավիճակով կարող են հարցաքննել: Օրենքն արգելում է, որպեսզի այն գործը, որը ինքը քննել է, այդ գործի շրջանակում հարցաքննվի: Այս գործի շրջանակում ինքը կարող է հարցաքննվել, եթե մեղադրյալի կարգավիճակ ստանա:

Տպել
1807 դիտում

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը

Վրաստանում հայալեզու դպրոցների դասագրքերում գրված են ադրբեջաներեն տեքստեր (լուսանկարներ)

Ռեկտորը պնդում է՝ կոնսերվատորիայի միջոցառումը սատանիստական չէր

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

«Պատերազմական գործողություն» է. Փոմփեոն՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մասին

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Անելու եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից. Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր ներկայացում է բեմադրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

Ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար

Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը. ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են էկոտուրիզմի ոլորտում համագործակցության հարցեր

Ջոն Բոլթոնը դռնփակ հանդիպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն միավորում. նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո

ՀՀ ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում