Արտակարգ դեպք Լոռիում. այրվել է բենզին տեղափոխող գնացքը (բացառիկ լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:  ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ: 

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության թվով 10 մարտական հաշվարկ, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է եղել 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շինարարական նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են:

Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար: 

Երկու 50 տ տարողությամբ գլանատակառների (շարժակազմում 3-րդը և 4-րդը) հրդեհվելուց հետո պարզվել է, որ առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:

ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվել է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին: Ժամեր շարունակ փրկարարները կենաց եւ մահու պայքար են տարել: Հմուտ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար, պայթյուն չի գրանցվել: Փրկարարական վարչության պետի կանչով դեպքի վայր են ժամանել նաեւ շտապօգնության խմբերը: Ճանապարհը փակվել է, ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել:

Լուսանկարները՝ «Հայկական Ժամանակ»-ի

Տպել
9687 դիտում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ