Հնարավոր է հայ դպրոցականները մասնակցեն իտալական ցուցահանդեսներին. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իտալիայի Արտակարգ և լիազոր դեպսան Վինչեցո Դել Մոնակոյին։ Հանդիպման առանցքում հայ-իտալական կրթամշակութային կապերի ամրապնդումն էր` նոր ծրագրերի մշակման և եղած ծրագրերի արդյունավետ կենսագործման համատեքստում։

«Մեզ համար կարևոր է Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդումը, քանի որ վերջիվերջո ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել, ոչ թե կառավարությունների համար են, այլ երիտասարդների և նրանց ապագա գործակցության»,-նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում անցկացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսներին հայ դպրոցականների մասնակցության հնարավորությունները.

«Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հիմնավոր գիտելիքներ ստանան ոչ միայն հայ մշակույթի վերաբերյալ, այլև արտասահմանյան մշակույթին ծանոթանալու հնարավորություններ ունենան: Հայաստանում իրականացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսները հիանալի հարթակներ կարող են դառնալ այս նպատակի համար»,-ընդգծել է նախարարի տեղակալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Իտալիայի՝ զբոսաշրջության զարգացման ոլորոտում ունեցած փորձի կիրառման հնարավորությունները` մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի միջոցով։

 

Տպել
579 դիտում

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք

ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել. Տիգրան Աբրահամյան

Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ-ի 4 աշխատակցի (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան