Աննա Հակոբյանն այցելել է Արցախի Սոնասար համայնք, նաեւ հանդիպել 94-ամյա Հայկանդուխտ Կյուրեղյանին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզում և Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։

Սոնասար համայնքի ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզը բացվել է  հուլիսի 14-ին։ Այն վերանորոգվել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ջանքերով։ Մանկապարտեզը սպասարկում է Սոնասար, Մշենի, Հոչանց և Առվական համայնքների 20 երեխաների։ Աննա Հակոբյանը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կառույցի պայմաններին, շփվել մանկապարտեզ հաճախող երեխաների և նրանց ծնողների հետ, եղևնի տնկել բակում։

Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։

‹‹Շնորհակալ ենք Ձեր այցի և Սոնասար համայնքի հանդեպ Ձեր ուշադրության համար։ Անգնահատելի է այն գործը, որը դուք արեցիք մեր համայնքի երեխաների համար՝ օգնելով մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին››,-հանդիպմանն ասել է Սոնասար համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը։

‹‹Շնորհակալության կարիք չի։ Դա նորմալ է, որ համայնքը պետք է մանկապարտեզ ունենա, աննորմալ էր, որ 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին։ Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեք, այլ պետությունը պետք է շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար››,- ասել է Աննա Հակոբյանը։

Այնուհետև վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին, Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։ Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։  Ջերմ մթնոլորտում Աննա Հակոբյանը պատմել է Արցախ այցելության մասին, տիկին Հայկանդուխտն էլ պատմել է ազատամարտիկ որդու կյանքի պատմությունը, ներկայացրել Սոնասարում իր առօրյան, թոռների ու ծոռների հաջողությունները։

Տպել
3465 դիտում

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել