Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով․ԱՆ մանրամասնում է

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասն տեղեկացնում է, թե ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով:

Ըստ այդմ,

2019թ. օգոստոսի 8-ին կառավարություննընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են.

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`

  1. զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կամ
  2. զինվորականծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետկապված պատճառական կապով զոհված (մահացածորդու ծնող, կամ
  3. ընտանեկաննպաստի համակարգում ընդգրկված01 և ավելի բարձրանապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ
  4. ունիհաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ
  5. սոցիալականաջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են(ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):

Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ևամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքումկնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

 

Դիմումների մուտքագրումը և հերթագրումը

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:

Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և դիմումին կից ներկայացնում  է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել  բացակայող փաստաթղթերը:

Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում` պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո:

«Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը կհայտարարի լրացուցիչ:

Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնու­թյո­ւնը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման  ծախսերը»:

Տպել
2428 դիտում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ-ում իշխանություն կորցրածները համախմբվում են, որ Արցախում ունենան հարթակ. հեղափոխությունը պետք է հասնի Արցախ. փորձագետ

20 հազար երկրպագու դահլիճում, տասնյակ հազարներ դրսում ու հայտնի հյուրեր. Լոս Անջելեսում հրաժեշտ են տվել Քոբի Բրայանթին

ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

2020 թվականի հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9 տոկոսով

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներին տեղափոխել են Երեւան. 2-ի վիճակն էլ ծանր է

Աշխարհը պիտի պատրաստվի կորոնավիրուսի համաճարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին ու թագաժառանգին

Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

Թալինցի 16-ամյա տղայի գործի, անելիքների եւ նպատակների մասին. պատմությանն անդրադարձել է ՀՀ վարչապետը

Քաղաքապետարանն այս գործով չի զբաղվում, չի ասում՝ բարձրացնենք, տեսնենք՝ տակը ինչ կա. Երեւանի բնակիչը պայքարում է 20 տարի

Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

Երևանին պետք են նոր զրուցարաններ, նստարաններ, տեսակավորված աղբի տարաներ, եզրաքարեր. հայտարարվել են մրցույթներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 10.5 հա տարածք

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանատունը կոչ է անում կապվել իրենց հետ

Վանաձորի թատրոնի սկանդալային «Թանկարժեք դիակ» ներկայացման ցուցադրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով

Հրդեհ Իսակովի պողոտայում. տուժածներ չկան