Կայացել է ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը

12/08/2019 schedule19:50

Բելառուսում` Մինսկ քաղաքում, կայացավ երկօրյա «ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը», որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանյան ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) ներկայացուցիչները, «ՎՏԲ» խմբի ԱՊՀ և Վրաստանի դուստր Բանկերի, ԱՊՀ-ում և Վրաստանում մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ինովացիոն մոտեցումներ և թվայնացման լուծումներներ կայացնող ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց նորարարական լուծումները քարտային ոլորտում:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր մրցույթ՝ լավագույն ինովացիոն start-up լուծում թեմայով, որի հաղթողը դարձավ Armenian Assembly հասարակական կազմակերպության «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը, որը ներկայացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Armenia Guide տուրիստական հավելվածի նպատակն է ընդարձակել Հայաստանի տուրիզմի շուկայի ծավալները`օգտագործողների փորձի ամբողջական ցիկլի տրամադրման նպատակային բովանդակության ապահովման և բազմարժութային վիրտուալ զբոսաշրջային քարտերի ստեղծման օգնությամբ։

Armenia Guide հավելվածը Հայաստանի զբոսաշրջիկների և բնակիչների համար նախատեսված ուղեցույց է, որը ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները և այլն: Ծրագրի նպատակն է ընդարձակել Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկները՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ: Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play

Հավելվածում առկա վիրտուալ տուրիստական քարտը հաճախորդներին (պարզապես զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին, ինչպես նաև տեղի բնակիչներին) տալիս է հնարավորություն`

  • ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն կատարված տեսազանգի միջոցով ակնթարթորեն ձևակերպել վիրտուալ քարտեր` անցնելով նույնականացում հեռահար եղանակով,
  • ստանալ հասանելիություն վիրտուալ քարտի միաժամանակ 4 հաշիվներին (AMD, USD, EUR, RUR),
  • տուրիստական նպատակներով արտերկրից կատարել փոխանցումներ վիրտուալ քարտին,
  • վիրտուալ քարտով վճարումներ կատարելիս ստանալ փոխանակման արտոնյալ փոխարժեք,
  • Հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և ապրանքների դիմաց (կինոթատրոն, հյուրանոցներ, ռեստորաններ, շրջագայություններ և այլն),
  • Գործարքների դիմաց կուտակել բոնուսային միավորներ՝ փոխանակելով տարբեր ապրանքների հետ:

Առաջիկայում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ Armenian Guide հավելվածը կգործարկվի ՎՏԲ-Հայաստան Բանկում` հետագայումՎՏԲԽմբիայլդուստրբանկերումտարածմանհնարավորությամբ:

Տպել
1060 դիտում

Ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները.Հովհաննիսյան

Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ԱԱԾ-ն հորդորում է սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անձանց՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

ՀՀ-ում արգելվեց հավաքների եւ գործադուլների անցկացումը․ հրապարակվել է ռազմական դրության սահմանափակումների ցանկը

Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը. ելույթով հանդես է գալիս վարչապետը (ուղիղ)

Վերահսկել երեխաների ներկայությունը սոցցանցերում, իսկ մուտքը TikTok արգելել. Երեւանի քաղաքապետարանի հորդորը ուսուցիչներին

Արյուն հանձնել ցանկացողների հերթեր են առաջացել պրոֆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոտ

Սա 2020 թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է․ ԱԺ փոխնախագահ

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. Սյունիքի մարզպետ

Միասնական որոշում է կայացվել համազգային դրամահավաք-արշավ սկսել

Tavush Bot-ը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական գործիքն է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին

Փաշինյանի և Ալիևի գաղտնի բանակցությունների սղագրության մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում

ԱԺ պատգամավորները միջազգային գործընկերներին ներկայացնում են ադրբեջանական ագրեսիան և խաղաղ բնակավայրերի թիրախավորումը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն (լուսանկարներ)

Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը. վարչապետի ուղերձը ժողովրդին

Սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ. ադրբեջանական ԶԼՄ

Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը

Սա պատերազմ է մեր անկախության և արժանապատվության դեմ. ՀՀ վարչապետի ուղերձը (տեսանյութ)