Վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:

Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Ցանկանում եմ անդրադառնալ կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:

Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Տպել
12663 դիտում

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում Իրանի քաղաքացու պատկանող մեքենա է հրդեհվել

Մգեր Արմենիան Հանրայինին մեղադրում է անազնիվ մրցույթ անցկացնելու մեջ, իսկ հեռուստաընկերության համար դա ընդամենը կարծիք է

Կոնսերվատորիայի ռեկտորը հորդորում է վատառողջ վիճակում դասի եւ աշխատանքի չներկայանալ

Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Երեւանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում կհամարվեն հարգելի

Կենդանաբանական այգում անկել է նախկինում Մանվել Գրիգորյանին պատկանած եղնիկը

Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդայինը՝ սահմանափակում. նիստն ավարտվեց

Չարաշահումներ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում. գործ է հարուցվել

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ զինվոր է վիրավորվել

Լավ եմ զգում, բայց կարող եմ եւ ավելի սուր գործել. Մխիթարյանը փայլուն խաղից հետո մեկնաբանություն է տվել (տեսանյութ)

Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան

Երեւանում 35-ամյա տղամարդն ինքնավնասման փորձ է արել՝ ապակիով կտրելով դաստակները

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Փետրվարի 25-ի ցերեկը բոլոր շրջաններում ձյուն կտեղա, առանձին վայրերում բուք է սպասվում. Սուրենյան

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հնաբերդ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա 2 տուժած

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

Հրդեհ Կայանավան գյուղում. այրվել է անասնագոմ ու խոտածածկ տարածք

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. նախարարությունը հերքում է տարածվող լուրերը