Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները և բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի և վարչապետի ողջույնները և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ կոնսուլտացիաները, որոնց ընթացքում, Պատրուշևի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: Նիկոլայ Պատրուշևը նաև տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, և Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին: 

ՀՀ վարչապետը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ: 

Տպել
1150 դիտում

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում (տեսանյութ)

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

«Լոռին կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել․ ծնողները տեղյակ են․ Վիտալի Ոսկանյան

Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը․ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ անհետ կորած զինծառայողների հարցերով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ