Դեղատոմսով դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն. կառավարությունը որոշում է ընդունել

Կառավարության այսօրվա նիստում ընդունված համապատասխան որոշման արդյունքում դեղատոմսով դեղերի բաց թողնումը կիրակականցվի հետեւյալ ժամանակացույցով ու սկզբունքով.  

Այս տարի դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը՝ 

հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Նշենք, որ որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

Վերանայվել են թղթային  դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար (N3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա  կամ բազմակի բաց թողնման համար (N4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:

Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:

Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:

Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները:

Վերանայվել են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու  պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել  նաև անգլերեն  կամ  լատիներեն գրառումներ:  

Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում:

Տպել
1644 դիտում

Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին

Աշտարակում բացվել է «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ» յուրատեսակ վայրը

Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

Հայտնի է՝ ինչու է լեգենդար ֆուտբոլիստ Դել Պիեռոն Երեւան այցելել. պետք է ՌԴ վիզա ստանար

Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

Ծխախոտ կամ այլ իրեր մեքենայից գցելու դեպքերը տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում են. ՃՈ պետ

Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ կյանքը» գիրքը․ Վարդանյան

Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

Տեսախցիկներով կարող ենք տեսնել, թե ով է մեքենայի ղեկին, ուստի բալ վաճառողները կբացահայտվեն. ՃՈ պետ

Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից քարաթափում է գրանցվել

Կունենանք անկառավարելի վարակ եւ մեծ թվով պացիենտներ. ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

Մասիս Մայիլյանը հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է չայցելել Իրան, Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա եւ Ճապոնիա

Վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդը դանակահարել էր եղբորը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Պողոս Պողոսյանի դիակի եզրակացություն տված փորձագետին

Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է տեղեկատվության հերքում եւ մի քանի մլն դոլար

Օրենքներն արհեստականորեն այնքան են բարդացվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն. Սինանյան