ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

19/08/2019 schedule18:25

Օգոստոսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:

Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված նոր ստացված զենքերն ու զինամթերքը:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

Տպել
630 դիտում

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին

Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք. մահացել է 3 մարդ, բացի մեկից՝ մյուսներն ունեցել են հիվանդություններ

ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի

Ապագա բժիշկը ՄԻՊ-ի աջակցությամբ կշարունակի ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հրավիրում է հետազոտության

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

«Ամերիաբանկի» հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին առցանց

Երեւանում եւ 8 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. այրվել է ուսուցչանոցը

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Երեւանում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է