Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արսեն Ազիբեկյանը վիետնամական ցեղատեսակի խոզաբուծությունը սկսել է նախորդ տարվա նոյեմբեր ամսից: Փորձնական 3 գոճի է գնել, ընթացքում հասկացել է՝ տվյալ ցեղատեսակի խոզերին պահելու ծախսը քիչ է, օգուտը՝ շատ. «Սկզբում հետաքրքիր էր, հետո արդեն էժան  է պահելը իրենց, հատուկ խնամք ուպատվաստում չի ուզում, միայն D վիտամին ենք սրսկում ու վերջ, նաեւ դիմացկուն են տարբեր հիվանդությունների, հատկապես աֆրիկյան ժանտախտի նկատմամբ, որը մեծ տարածաշրջանում հաճախ է լինում»:Վիետնամական ցեղատեսակի գոճիները սնվում են գարութ թեփով ու աղացած չոր խոտով: Արսենն ասում է՝ քչակեր են, տարվա ավարտին էլ նորմալ քանակի միս են տալիս:

24-ամյա երիտասարդը, որը սիրողական մակարդակով է սկսել ու այսօր 3 գոճին հասցրել շուրջ 34 հատի, տարածաշրջանի բնակիչների հետ կիսվում է իր փորձով ու խորհուրդ տալիս սովորական գոճիների փոխարեն պահել հենց վիետնամականների. «Ես աֆրիկյան ժանտախտից չեմ վախենում, գիտեմ, որ էս տեսակը լավ իմունիտետ ունի էդ հիվանդության նկատմամբ: Հարեւաններից զանգել ասում էին, որ իրենց սովորական խոզերը 40-50 հատով կոտորվում են, իմոնց ոչինչ չի եղել»:

Մինչ խոզաբուծությամբ զբաղվելը, երիտասարդը ցուլիկներ է պահել, պատմում է, որ ցուլիկների դեպքում թե ծախսն էր շատ, թե աշխատանքը, իսկ վիետնամական ցեղատեսակի խոզերի դեպքում ամեն ինչ այլ է: Ի տարբերություն սովորական խոզի մսի, այս տեսակի խոզի մսի գինը էականորեն ավելի թանկ է. «Եթե սովորական միսը հիմա վերավաճառողն ընդունում է 2500-2800 դրամով, ինձանից 5000-ով խնդրում եմ, դե պատկերացրեք տարբերությունը»:Չնայած փոքրամարմին լինելուն, վիետնամական ցեղատեսակի խոզի միսը յուրահատուկ համ ունի, հետեւաբար՝ մեծ պահանջարկ: Երիտասարդը որոշել է՝ շատացնելու է կենդանիների գլխաքանակն ու վստահեցնում՝ աշխատող մարդու համար աշխատանք միշտ էլ կա, պարզապես ցանկություն ու ձգտում է պետք:

Տպել
1199 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա