Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Շտապ բուժօգնության կանչերը ժամանակին սպասարկել չհասցնելու հիմնական պատճառը անտեղի եւ չհիմնավորված կանչերն են: Այս համոզմունքն է պատճառը, որ առողջապահության ոլորտի պատասխանատուները ծառայության բրիգադների ու ավտոմեքենաների քանակն ավելացնելուն զուգընթաց փորձում են հասնել այն բանին, որ վերահասցեավորվեն իրականում պոլիկլինիկական օղակին վերաբերող կանչերն ու խնդիրները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այդ մասին խոսեց Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ կենտրոնական կայան այցելության ժամանակ: «Կանչերի եւ պոլիկլինկաների մասով ընդամենը պետք է համագործակցությունը ուժեղացվի, որ այն կանչերը, որոնք կարիք չունեն իրոք շտապ հասնելու տուն, տեղափոխվեն պոլիկլինիկական օղակ: Այսինքն՝ պացիենտը ինքն իր ոտքով գնա պոլիկլինիկա, ստանա իր, ասենք, խրոնիկ հիվանդությունների վերաբերյալ հետազոտություններ, դեղորայք կամ էլ տնային կանչ լինի պոլիկլինկայից»,- լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց նախարարը՝ ընդգծելով, որ շտապ բուժօգնության չհիմնավորված կանչերի նվազեցումը թույլ կտա արագ արձագանքման ենթակա դեպքերում տեղ հասնել շատ ավելի արագ, ինչպես նաեւ հնարավոր կդառնա բարելավեն ծառայությունների որակը:

Պոլիկլինիկաներն անտեսելով՝ շտապ օգնության ծառայություն զանգահարելու կամ միանգամից հիվանդանոց դիմելու երեւույթը մեզանում նոր չէ: Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ ուսումնասիրություն-եզրակացություն, թե ինչու են մարդիկ հաճախ նախընտրում են շրջանցել պոլիկլինիկական օղակը ու որքանո՞վ է իրատեսական, որ բնակիչներին կուղղորդեն եւ նրանք կգնան դեպի առողջապահական այդ հաստատությունները:

«Պոլիկլինիկական համակարգը պատմականորեն չի կարեւորվել Հայաստանում թե՛ իշխանությունների, թե՛ հաջորդիվ նաեւ բնակչության կողմից, բայց մենք այդ պատմական սխալը պետք է ուղղենք՝ ուղղորդելով բնակչությանը պոլիկլինիկա, բայց զարգացնելով պոլիկլինիկական համակարգը, ոչ թե պարզապես ասենք՝ գնա պոլիկլինիկա, իսկ պոլիկլինիկայում ոչինչ չանենք: Ու մեր առաջին քայլերն արեցինք ուղիղ մեկ տարի առաջ այս ժամանակ, երբ բարձրացրեցինք պոլիկինիկաների ֆինասնավորումը, բուժաշխատողների աշխատավարձը: Դա ուղղված էր հենց դրան, որ պոլիկլինիկան ավելի բարեհամբյուր եւ ավելի մոտիվացված լինի՝ ընդունելու բնակիչներին եւ բուժելու»,- ասաց նախարար Թորոսյանը:

Այդ առումով դրական փոփոխություն նա նկատում է. «Իհարկե, նկատում ենք: Եվ ես ասեմ, որ հենց նույն Երեւան քաղաքում կան շատ լավ պոլիկլինիկաներ, որոնք ոչ մի ձեւով չեն զիջում, օրինակ, հիվանդանոցի ամբուլատոր բաժնին: Նաեւ, իհարկե, կան պոլիկլինիկաներ, որոնք այնքան էլ լավ վիճակում չեն: Հիմնականում դրանք քաղաքային ենթակայության տակ են: Ու քաղաքային բյուջեն ունի առողջապահության հատուկ տող, որով այդ պոլիկլինիկայում ներդրումներ է անում՝ սկսած ջեռուցման համակարգերից, տանիքներից, գնվում են ռենտգեն սարքավորումներ, սոնոգրաֆներ, որպեսզի մարդիկ կարողանան հետազոտությունը անցնել տեղում»:

Առողջապահության նախարարը նաեւ անդրադարձավ առողջության պահպանման առաջնային օղակում աշխատողներին խրախուսելու համար վարձատրության նոր մեխանիզմին: «Գումարած դրան՝ մենք ներդնում ենք կատարողականի վրա հիմնված վճարման մեխանիզմ, որպեսզի պոլիկլինիկայի բժիշկները Ֆիքսված աշխատավարձից բացի ստանան հավելավճարներ այն դեպքերում, երբ որ իրենք իրենց գործը լավ են կատարում: Օրինակ, խրոնիկ հիվանդների հոսպիտալիզացիաների թիվը եթե իջնում է, նշանակում է բժիշկը լավ է աշխատում, հսկում է իր պացիենտին: Կամ, ասենք, կատարված կանխարգելիչ հետազոտությունների թիվը՝ ՊԱՊ սկրինինգներ, ճնշման չափումներ, գլյուկոմետրիա. այդ ամեն ինչը բերելու է բժշկի աշխատավարձի բարձրացման, որ բժիշկն ինքն էլ շահագրգռված լինի պացիենտին լավ վերաբերվել եւ պատշաճ ծառայություններ մատուցել»,- փաստեց Արսեն Թորոսյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե երբվանից են վճարվելու աշխատավարձի հավելավճարներն ըստ կատարողականի, նախարարն ասաց. «Օգոստոսի ընթացքում պետք է որ ստանային 2019 թվականի առաջին կիսամյակի համար, բայց անկեղծ ասած այդ ցուցանիշները դեռ գոհացնող չէին ինձ, որովհետեւ ես ավելի մեծ թվերի էի սպասում: Մենք նաեւ պետք է այդ ցուցանիշների հետ մի քիչ վարժություններ կատարենք, որովհետեւ եթե շատ բարձր պահանջներ ենք դրել, որոնք այս պահին  ֆիզիկապես չեն կարողանա կատարել, միգուցե մի քիչ իջեցնենք, որպեսզի մոտիվացնենք, որ իրենք տեսնեն արդյունքը՝ «արեցին, ստացան» մեխանիզմով»:

Հ.Գ. Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ավտոպարկը այսօր համալրվել է  շտապ օգնության երեք նոր մեքենայով: Նախորդ տարի Չինաստանի Հանրապետությունը Հայաստանին նվիրել էր 200 այդպիսի ավտոմեքենա, որոնցից 49-ը նույնպես տրամադրվել էր «Շտապբուժօգնությանը»-ը: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունում գործել է 36 բրիգադ: Ընթացքում ավելացել են բժշկական բրիգադների թիվը, եւ օգոստոսի 1-ից գործում են նոր բժշկական բրիգադներ: Սեպտեմբերի 1-ից բժշկական բրիգադների թիվը կավելանա եւս 8-ով, որի արդյունքում կլինի 50 բժշկական բրիգադ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի չի դառնալու: Նախորդ կառավարության օրոք, հիշեցնենք, քննարկվում էր ոչ տեղին կանչերի սպասարումը վճարովի դարձնելու տարբերակը:

«Շտապ բժշկական օգնության ծառայությունը բոլորի համար լինելու է անվճար: Այդ առումով որեւէ բան փոխելու մտադրություն չկա եւ չի լինելու: Հակառակը, մենք փորձելու ենք ծառայությունն ավելի լավացնել»,- ընդգծեց Թորոսյանը: Նախատեսվում է նաեւ ստեղծել շտապօգնության հանրապետական մեկ կայան, որտեղ կընդունվեն բոլոր կանչերը՝ Երեւանից ու մարզերից ստացվող ու կվերահասցեավորվեն ըստ անհրաժեշտության:

Տպել
905 դիտում

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ