Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

21/08/2019 schedule11:30

ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատել ամերիկյան արտաքին օժանդակության ծավալները: Կոնգրեսը շուտով պետք է անդրադառնա այս հարցին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը հայտնում է ՝ այս ուղղությամբ դեռևս չկա վերջնական որոշում:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, կրճատումը կարող է ազդել նաև Հայաստանին տրամադրվող օգնության վրա: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծում է, որ Միացյալ Նահագները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները: 2015 թվականից ի վեր Հայաստանին տրամադրվող օժանդակությունը ավելի քան կրկնապատկվել է:

«Մենք գիտակցում ենք Հայաստանի հետ մեր գործընկերային հարաբերությունների կարևորությունը և հաջողությամբ կշարունակենք դրանք ՝ աջակցելով Հայաստանի առաջնահերթություններին»,- նշում է Բիրմանը:

Վերջերս ԱՄՆ վարչակազմը, սակայն, ազդարարել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորման դադարեցման մասին: Բրոք Բիրմանը գոհ է շուրջ 18 տարի տևած ծրագրի արդյունքներից՝ ընդգծելով, որ վերջին զեկույցների համաձայն ականազերծումը իրականացվել է 97,9 տոկոսով:

Վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով այս ծրագրի դադարեցման հիմքերը ինչպես տեխնիկական են, այնպես էլ՝ քաղաքական, ըստ որի հայկական կողմը ձգտում է պահպանել ամերիկյան օգնության ծրագիրը Լեռնային Ղարաբաղում, իսկ ադրբեջանական կողմը քարոզում դրա լիովին դադարեցման օգտին: Վերլուծաբանը չի բացառել նաև, որ որոշմանը նպաստել է հայկական խաղաղապահների առաքելությունը Սիրիայում: Նա կոչ է անում հայկական կողմին հստակ դիրքորշում ձևավորել ամերիկյան օգնության հարցում Հայաստանի կարիքների վերևաբերյալ:

«Ականազերծման այս խնդիրը շատ կարևոր է, սակայն այն պետք է դրվի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի օգնության ավելի լայն կոնտեքստում»,- նշում է Սանամյանը:

Ամերիկահայ կառույցներն ու ականազերծման ծրագիր իրականացնող բրիտանական HALO Trust կազմակերպությունը կոչ են անում վարչակազմին շարունակել այս ծրագրի ֆինանսավորումը՝ վկայակոչելով ԱՄՆ 89 կոնգրեսականների ու 22 սենատորների ստորագրությամբ նամակն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենին ծրագրի դադարեցման որոշման վերանայման կոչով:

«Օգնությունը Արցախին պետք է հանդիսանա հայ-ամեևիկյան երկխոսության օրակարգի կարևոր մաս»,- նշում է Հայ Դատ հանձնածմբի ներկայացուցիչը:

«Անցած տարիների ընթացքում Halo Trust- ը շատ օգտակար գործունեություն ծավալեց ականազերծման հարցում: Անհրաժեշտ է հավելյալ ժամանակ այն ավարտելու համար»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը:

Իր հերթին HALO Trust-ը ևս հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը կվերանայի իր որոշումը: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման կարիքների մասին հետազոտություն, որը կբացահայտի ծրագիրն ավարտին հասցնելու անհրաժեշտ միջոցներն ու ժամկետները:

Տպել
10899 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)