Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Բրիտանական կառավարության ղեկավարը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում: Այս մասին Բորիս Ջոնսոնը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կկարողանան 30 օրվա ընթացքում հարցի լուծում գտնել, գրում է Ազատությունը:

Եվրամիության առաջատար երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ի պատասխան հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու պայմանները վերանայման ենթակա չեն:

Բեռլինը Բորիս Ջոնսոնի՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում առաջին արտասահմանյան ուղևորության կանգառն է: Այսօր նա կմեկնի Փարիզ՝ հանդիպելու Ելիսեյան պալատի ղեկավարի հետ:

Բրիտանացի վարչապետը փորձում է եվրոպացի գործընկերներին համոզել նոր բանակցություններ սկսելու հարցում, սակայն միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է նաև առանց պայմանավորվածությունների Եվրամիությունը լքելու տարբերակին, որը, շատերի համոզմամբ, հղի է ծանր տնտեսական հետևանքներով: Ջոնսոնի կարգախոսը ցանկացած գնով Բրեքզիթի գործընթացը Բրյուսելի հետ համաձայնեցված ժամկետում ավարտելն է: Բրեքզիթի վերջնական ժամկետը հոկտեմբերի 31-ն է:

Տպել
592 դիտում

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ