Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

22/08/2019 schedule14:45

Արդեն մի քանի օր է`հրդեհներ են բռնկվում Ամազոնի անտառներում, որոնք տարածվում են աննախադեպ արագությամբ: Այս մասին գրում են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի Թվիթերյան ու Ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակում են նկարներ, որտեղ տեսանելի են մոխրագույն երկնքի պատկերներ: Գիտնականները անհանգստանում են, որ Ամազոնի հրդեհը էական հարված կհասցնի կլիմայական փոփոխության դեմ պայքարին:

Ընդհանուր հրդեհների թիվը հունվարի 1-ից օգոստոսի 10-ը ընկած ժամանակահատվածում

Աղբյուրը՝ Տիեզերքի Ուսումնասիրության Ազգային Ինստիտուտ

Բրազիլիայի Տիեզերքի ուսումնասիրության ազգային ինստիտուտը հայտնում է, որ այս հրդեհը իրենց հայտնի դարձած ամենամեծ ու արագ զարգացող հրդեհն է: Այս տարի հրդեհների թիվը Բրազիլիայում հասել է շուրջ 73.000-ի, որի կեսից ավելին եղել է հենց Ամազոնում: Համեմատած նախորդ տարվա հետ՝ սա հրդեհների 80%-ով աճ է:

Լինելով աշխարհի ամենամեծ ջունգլին՝ Ամազոնը ապահովում է մեծածավալ թթվածնի աղբյուր, որը նաև դանդաղեցնում է գլոբալ տաքացումների ընթացքը: Ամազոնին հաճախ կոչում են «երկրակգնդի թոքեր», քանի որ այն ապահովում է երկրագնդի մթնոլորտի 20% թթվածինը:

Բնապահպանական խմբերն ու ակտիվիստները մեղադրում են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյին, պնդելով որ նա նվազեցրել է բնապահպանական վերահսկողությունն ու անտառները պահպանելու առաքելությունը, որդեգրելով բնապահպանական այնպիսի քաղաքականություն, որը խրախուսում է անտառահատությունը:

Բոլսոնարոյի բնապահպանական և շրջակա միջավայրի քաղաքականությունը միանշանակ չի ընդունվել հասարակության մեջ: Որպես նախագահի թեկնածու՝ նա խոստացել էր վերականգնել տնտեսությունը՝ բացահայտելով Ամազոնի ողջ տնտեսական պոտենցիալը:

Համաշխարհային Վայրի բնության ֆոնդը նախազգուշացնում է, որ հրդեհների այսպիսի զարգացման ու բնապահպանական այսպիսի քաղաքականության դեպքում Ամազոնը կդառնա չոր անապատ՝ վերածվելով բնության համար ոչ բնակելի տարածքի: Եթե այս սցենարը իրականանա, Ամազոնը թթվածնի աղբյուրից կվերածվի ածխածին արտանետողի:

Տպել
1759 դիտում

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին

ԵՄ-ի աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում. Արմեն Սարգսյանը՝ դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն Նյու-Յորքում

«Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի վերաբացումը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան

Գրավը կամ ստորագրությունը տվյալ փուլում ի զորու չեն ապահովել մեղադրյալ Քոչարյանի պատշաճ վարքագիծը․ մեղադրող դատախազ