Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

23/08/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 23-ի համարում

Ինչպիսի՞ն կլինի 2007-ի խորհրդարանի պատկերը, եւ 2008-ին ո՞վ կդառնա ՀՀ նախագահ։ Այս հարցերին, չնայած բազմաթիվ կանխատեսումներին, այսօր դժվար է պատասխանելը։ Այդուհանդերձ, սոցիոլոգիական տարբեր հարցումներով արդեն իսկ փորձ է արվում ստանալ այդ հարցերի պատասխանը։

«Ընտրական համակարգեր» կենտրոնը հուլիս ամսից ինտերնետային քվեարկությամբ մի քանի հարց է առաջադրել իր կայքից օգտվողներին՝ փորձելով պարզել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ո՞ր հնարավոր դաշինքին իր ձայնը կտա ընտրողը, ո՞ր քաղաքական գործիչներն են առավել համակրելի, եւ ո՞վ առավել մեծ շանս ունի 2008-ին դառնալու ՀՀ նախագահ։ Եւ չնայած սոցհարցումները, այն էլ` Հայաստանում, հիմնականում բլեֆ են, քանզի սոցհարցումներ անցկացնող գրեթե բոլոր օբյեկտներն իրենց սոցիոլոգներով վաղուց արդեն կցված են այս կամ այն քաղաքական ուժին, իսկ հիմա արդեն նաեւ` քաղաքական օլիգարխներին, այնուամենայնիվ, «Ընտրական համակարգեր» կենտրոնի ինտերնետային քվեարկությունն այս պահի ամենաթարմ տեղեկությունն է հանրության մի հատվածի նախապատվությունների մասին։ Հարցին, թե առաջարկված քաղաքական գործիչներից ո՞ւմ են առավել համակրում, հուլիսի 26-ից մինչեւ երեկ քվեարկել է 561 մարդ, ու նրանց համակրանքի ինտերնետային քվեարկության պատկերը հետեւյալն է։

Առաջին հորիզոնականն իր 176 համակիրներով զբաղեցնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն է (136 ձայն), 3-րդ տեղում` Անդրանիկ Մարգարյանը (72 ձայն), 4-րդ տեղում` Րաֆֆի Հովհաննիսյանը (32 ձայն), ապա ՊՆախարար Սերժ Սարգսյանն է (20 ձայն), որին հաջորդում են Արամ Զ. Սարգսյանը (14 ձայն), Գուրգեն Արսենյանը (13 ձայն), Գագիկ Ծառուկյանը (12 ձայն), Վահան Հովհաննիսյանը (9 ձայն) եւ Շավարշ Քոչարյանը (8 ձայն)։ Թերեւս զարմանալի թվա, սակայն քվեարկության արդյունքով առաջարկված  17 գործիչների շարքը եզրափակում են Արտաշես Գեղամյանը, որին 561 քվեարկողից համակրում են ընդամենը 5-ը, 4 երկրպագու ունի ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, նույնքանն էլ համակրում են Արշակ Սադոյանին, իսկ ցուցակը եզրափակում են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արամ Կարապետյանը, որոնք ունեն ընդամենը մեկական երկրպագու։

Ի դեպ, 52 մարդ էլ նշել են, որ ցուցակից իրենք որեւէ մեկին չեն համակրում։ Հաջորդ հարցը, որն ընտրողին ուղղել է «Ընտրական համակարգեր» կենտրոնը, վերաբերում է 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցող հնարավոր դաշինքներին, որոնց յոթ հնարավոր տարբերակ է առաջարկվել: Հարցին մեկ ամսվա ընթացքում պատասխանել է 220 մարդ, եւ երեկվա դրությամբ հնարավոր դաշինքների հանդեպ նրանց համակրանքն ուներ այս պատկերը.  220-ից 127-ը իրենց նախապատվությունը տվել են ՕԵԿ-«Բարգավաճ Հայաստան» տարբերակին, 52-ը ընտրել են ՀԺԿ-ՕԵԿ տարբերակը, 14-ը՝ ՕԵԿ-«Ազգային միաբանություն» դաշինքը, 11 ընտրող նախընտրել են ՀԺԿ-«ԱՄ» ալյանսը, 10-ը՝ ՀՀԿ-ԲՀԿ դաշինքը, եւ ընդամենը երեքական ընտրողի համար հնարավոր լավագույն դաշինքներ են համարվել ՀԺԿ-ԲՀԿ-ն եւ ԲՀԿ-«ԱՄ»-ն։

Ինչ վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցների վարկանիշին այսօր, ապա այս քվեարկությանը մասնակցել է 1178 մարդ, եւ պատկերը հետեւյալն է. Վազգեն Մանուկյան՝ 250 ձայն, Արթուր Բաղդասարյան՝ 139 ձայն, Անդրանիկ Մարգարյան՝ 136 ձայն, Սերժ Սարգսյան՝ 123 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 106 ձայն, Վարդան Օսկանյան՝ 104 ձայն, Գագիկ Ծառուկյան՝ 58 ձայն, Արամ Զ. Սարգսյան՝ 52 ձայն, Ստեփան Դեմիրճյան՝ 40 ձայն, Դավիթ Հարությունյան՝ 37 ձայն։ Նախագահի 15 հնարավոր թեկնածուների ցուցակը եզրափակում են Տիգրան Կարապետյանը (33), Արտաշես Գեղամյանը (30), Տիգրան Թորոսյանը (29), Լեւոն Տեր-Պետրոսյանը (21) ու Գուրգեն Արսենյանը (20)։

Ի դեպ, ինտերնետային այս քվեարկությունը շարունակվելու է մինչեւ 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմը։  Եւ քանի որ այս օրերին քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկն էլ Վիկտոր Դալլաքյանի դուրս գալն է «Արդարություն» դաշինքից եւ նրա հնարավոր անդամակցումը ԲՀԿ-ին, «Ընտրական համակարգեր» կենտրոնն ինտերնետային իր կայքի այցելուներին առաջարկել է նաեւ հետեւյալ հարցը՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում «Արդարությունից» Վիկտոր Դալլաքյանի դուրս գալուն եւ ԲՀԿ-ին անդամակցելուն»։ Ու չնայած Վիկտոր Դալլաքյանը դեռ ԲՀԿ անդամ չէ, բայց այդ քվեարկությանը մասնակցել է 58 մարդ, որոնցից 45-ը Դալլաքյանի քայլը գնահատել է բացասական, 7-ը՝ դրական, իսկ 6-ին պատգամավորի որոշումը թողել է անտարբեր։

Սրանք էին «Ընտրական համակարգեր» կենտրոնի ինտերնետային ամենավերջին հարցման արդյունքները։ Եւ քանի որ ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական հարցումները դառնալու են քաղաքական կենցաղի թիվ մեկ բաղկացուցիչը, արդեն իսկ տարբեր կազմակերպությունների կողմից 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին սոցհարցումներ կազմակերպող բազմաթիվ կենտրոններ ու ինստիտուտներ տրամադրել են իրենց գնացուցակը։ Գները, ի դեպ, բավականին տպավորիչ են. 2007-ի ընտրությունների բացարձակ ֆավորիտ մինչեւ ընտրությունների նախաշեմն անընդմեջ հայտարարվելու համար սոցհարցումների օֆիսները պահանջում են 100-ից մինչեւ 200 հազար դոլար։

Իհարկե, դա չի նշանակում, թե օբյեկտիվ սոցհարցումներ չեն արվում։ Պարզապես, դրանք պատվիրող կուսակցություններն ու գործիչները հասարակության իրական վերաբերմունքն իրենց հանդեպ պատվիրում են միայն ներքին օգտագործման համար։ Ի վերջո, երբեք չի խանգարի իմանալ, թե իրականում ի՞նչ է մտածում ժողովուրդը քո մասին։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
550 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան