Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

23/08/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 23-ի համարում

Արդեն սկսվել են Երեւանի Հաղթանակ կամուրջից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան ձգվող մայրուղու վերակառուցման աշխատանքները: Առաջին հայացքից` սա շարքային, հերթական մի ծրագիր է, որի վրա հատուկ ուշադրություն դարձնելու կարիք չկա: Բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում սա խայտառակ ծրագիր է, եւ ահա թե ինչու: Ծրագրով նախատեսվում է, որ ներկայումս գործող մայրուղին տեղ-տեղ, պայմանականորեն ասած, բաժանվելու է երկու մասի: Մեջտեղի մասը լինելու է արագընթաց, իսկ դրա երկու կողմերով անցնողները` տեղական նշանակության ճանապարհներ: Մեջտեղի ճանապարհները լինելու են մոտ 7-ական մետր լայնությամբ եւ ներկայիս մայրուղու մյուս մասից բաժանված են լինելու մետաղյա ցանկապատով: Իսկ դրանց զուգահեռ` տեղական նշանակության համար նախատեսված մասերը տեղ-տեղ կունենան մինչեւ 5-5,5 մ լայնություն:

Այս ծրագրի խայտառակությունն այն գաղափարախոսությունն է, որ դրված է մայրուղին այս կերպ վերակառուցելու դրդապատճառների մեջ: Մայրուղին վերակառուցելու պաշտոնական դրդապատճառն այն է, որ Արգավանդում եւ Փարաքարում մայրուղու վրա կառուցված խանութները, կազինոները եւ մյուս օբյեկտները դժվարացրել են երթեւեկությունը: Խանութները իրենց ապրանքները հանում-շարում են մայթերին ու նույնիսկ մայրուղու բանուկ մասին, մայրուղու մի զգալի մասը վերածվել է ավտոկանգառի, մայրուղու երկայնքով ապօրինի շինություններ են հայտնվել եւ այլն, եւ այսպես շարունակ: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Ելնելով ստեղծված իրավիճակին լուծում տալու անհրաժեշտությունից` իշխանությունը որոշել է ի՞նչ անել: Որոշել է ոչ թե շտկել իրավիճակը, կարգուկանոն հաստատել, այլ պարզապես շրջանցել դրանք:

Այսինքն, փաստորեն, մի ամբողջ պետություն, հզոր ու անվախ, միակ տղամարդ առաջնորդով, նույնքան խրոխտ իրավապահ համակարգով, պաշտոնապես արձանագրում է, որ ոչ մի կերպ չի կարող իրավիճակը շտկել եւ որոշել է ահռելի գումարներով ընդամենը չնկատելու տալ այն: Այս ծրագրի վրա, ի դեպ, ծախսվելու է մոտ 5 մլն դոլար: Ու որպեսզի այս ամենը այնքան էլ արտառոց չհնչի, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարում են, թե կառուցում են արագընթաց մայրուղի: Մայրուղին ամենեւին էլ արագընթաց չէ, եւ այս առումով որեւէ կերպ չի փոխվում դրա ներկայիս կարգավիճակը, պարզապես մայրուղու լայնությունը մոտ երկու անգամ փոքրացվում է:

Կարելի էր այս իրավիճակին թեթեւ նայել, եթե սա կրեր եզակի բնույթ: Բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ նույնանման ծրագրեր, նույնպես` ահռելի ծախսերով, հետագայում իրականացվելու են մայրաքաղաքի այլ հատվածներում եւս: Իսկ ո՞ւմ պատճառով է ստեղծվել այս իրավիճակը: Կարելի է կարծել, թե խանութներն ու կազինոները մի երեկոյում են կառուցվել, ընդ որում` բոլորից թաքուն: Մի՞թե դժվար էր հաշվարկել, որ խանութ կամ կազինո կառուցելու թույլտվությունը վերածվելու է մայրուղու մի զգալի մասը  ավտոկանգառ դարձնելու դատավճիռ: Այդ թույլտվություն տվողները չգիտեի՞ն, որ խանութները ապրանք են ստանում, ապրանք են առաքելու, եւ դրա համար խանութի մոտ պետք է մեծ բեռնատարներ կանգնեն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մայրուղու այդ հատվածը խանութներով ու կազինոներով պատվել է հատկապես վերջին 6-7 տարիների ընթացքում:

Այսինքն, եթե իշխանությունները փորձեն մեղավորներ փնտրել, ապա հեշտությամբ կգտնեն, եւ այդ մեղավորները, ըստ էության, կլինեն հենց իրենք: Եւ հիմա, իրենց մեղքերը քավելու համար, մեր` հարկատուներիս հաշվին 5 մլն դոլար են ծախսելու: Բայց խնդիրը կարոտ է նաեւ այլ տեսանկյունից դիտվելու: Ինչո՞ւ որոշվեց վերակառուցել հենց օդանավակայանի ճանապարհը, երբ շատ ավելի անանցանելի ու անմխիթար փողոցների պակաս Երեւանում չի նկատվում: Մայրուղու վերակառուցման նպատակներից մեկն էլ այն է, որ օտարերկրացիները չնկատեն այն «արեւելյան բազարը», որ այսօր կա Արգավանդում ու Փարաքարում: Լավ նպատակ է, իհարկե, բայց բնական հարց է ծագում` եթե գիտակցում են, որ բազարը լավ չէ, ապա ինչո՞ւ են ամբողջ Հայաստանը վերածում հենց «արեւելյան բազարի»` հոգեբանական, բարոյական, մշակութային եւ, որ ամենավատն է` կառավարման իմաստով:

Ախր ինչպե՞ս երկաթե զաբոռ դնենք` այդ «բազարը» թաքցնելու համար: Ու այս առումով ո՞վ է ավելի կարեւոր` օտարերկրացի՞ն, որ մի քանի օր է մնալու այդ «արեւելյան բազարում», թե՞ ՀՀ քաղաքացին, որն ապրում է այստեղ: Լավ, ասենք` այս մի մայրուղու հարցը այսպես լուծվեց: Բա մնացա՞ծը: Այդ նույն մայրաքաղաքային իշխանությունները մտածե՞լ են, թե ինչպես են լուծելու կենտրոնի փողոցների երթեւեկելիության խնդիրը, երբ «բոնբոներկա» հիշեցնող նորակառույց երկնաքերները բնակեցվեն: Սկզբունքորեն այստեղ տեղի է ունենում նույն բանը, ինչը որ մի քանի տարի առաջ Արգավանդում ու Փարաքարում. կառուցապատման թույլտվություններ են տրվել առանց հաշվի առնելու, որ դրանք լրացուցիչ բեռ են դառնալու գործող փողոցների վրա: Օրինակ, ինչպե՞ս է լուծվելու Թումանյան փողոցի խնդիրը:

Այն այսօր արդեն անանցանելի է, որովհետեւ փողոցի մեծ մասը արդեն անհուսալիորեն վերածվել է ավտոկանգառի: Այստեղ չկան այն հնարավորությունները, որ կան Իսակովի պողոտայում: Միակ տարբերակը ճանապարհի երկրորդ հարկն է` էստակադան: Հետո դա էլ կվերածվի ավտոկանգառի, որովհետեւ այդտեղ նոր երկնաքերներ կառուցելու թույտվություններ կտրվեն, հետո կկառուցվի էստակադայի երրորդ հարկը, եւ այսպես շարունակ: Իսկ ինչո՞ւ ոչ: Միեւնույնն է, փողը ոչ թե այդ շինարարությունը թույլատրողներինն է, այլ` հարկատուներինը: Եւ հետո, ինչպես հայտնի է, շինարարությունը ամենամեծ ստվերային շրջանառություն ապահովող բիզնեսն է, այսինքն, եթե պետական միջոցներով մի 10 մլն դոլարի շինարարություն է իրականացվում, ապա դրա 20-25 տոկոսը, այսինքն` 2-2,5 մլն դոլարը, հնարավոր է լինում առանց լուրջ խնդիրների գրպանել: Այնպես որ, Երեւանում երթեւեկության խնդիրները լուծելու փոխարեն շատ ավելի ձեռնտու է եւ շահավետ շինարարություն անելը: Շինեք, որքան կարող եք: 

Հայկ Գեւորգյան

Տպել
580 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան