Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

23/08/2019 schedule22:36

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Կապի մեջ ենք մեր Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,-ասել է նա։

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում:

«Բեռնատարներին  նշանակել են  մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահովված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝  մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:

Ստեղծված իրավիճակում հայկական դեղձի արտահանումը չվտանգելու համար «Սպայկա» ընկերությունը պայմանագիր է կնքել շուտ փչացող ապրանքների համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ ապահովելու հնարավորություն ունեցող պահեստի հետ, որը գտնվում է Վլադիկավկազ քաղաքում, և դիմել է ՌԴ Հյուսիսային Օսիայի մաքսային մարմնին , որպեսզի թույլ տա զննումը կատարել այնտեղ:

Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը պահանջում է շուտ փչացող ապրանքների բոլոր մաքսային գործընթացները, այդ թվում՝ մաքսային զննումը, իրականացնել առաջնահերթության կարգով, սակայն մինչև հիմա մաքսային մարմինները որևէ որոշում չեն ընդունել, ինչի պատճառով Ընկերության մեքենաները բեռնված մոտ 200 տոննա դեղձով դեռ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում:

Օգոստոսի 24-ը և 25-ը ոչ աշխատանքային օրեր են, և կա ռիսկ, որ այդ օրերին ևս որևէ գործընթաց տեղի չի ունենա:

Ընկերությունը մտահոգություն ունի, Վերին Լարսի անցակետում  նման կերպ ձգձգելով գյուղմթերքի զննումը և դրա ժամանակ  անհրաժեշտ ջերմային ռեժիմի չապահովվումը հանգեցնելու է գյուղմթերքի որակական կորստի, որը կանդրադառնա ՀՀ-ից գյուղմթերքի արտահանման ծավալների վրա»,- նշված է հաղորդագրությունում:

Տպել
679 դիտում

Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ-ի 4 աշխատակցի (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին

ԵՄ-ի աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում. Արմեն Սարգսյանը՝ դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն Նյու-Յորքում

«Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի վերաբացումը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր