Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

20:51- Հրդեհի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ այս պահի տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

19:33- Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ 

19:15- Հրդեհի վայրում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ժամանելուն պես նա հրահանգեց տարածքից հեռացնել բոլոր քաղաքացիներին՝ անվտանգություն ապահովելու համար, հանդիպեց «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

18:47- Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է, ԱԻՆ-ից հայտնում են, որ լրացուցիչ մեքենաների ժամանումից հետո այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ:

18:42- Հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա օգնում է ջրի խողովակը պահել, իրերը տեղափոխել, ջուր փոխանցել: Տեղում են նաեւ մոլում վարձակալած տարածքների սեփականատերերը, մոլի աշխատակիցները, որոնք հնարավորինս օգնում են փրկարարական խմբերին:

18:30- «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել:

Թեեւ հրդեհի բռնկման պատճառների մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա, բայց աշխատակիցները պատմում են, որ կրակը բռնկվել եւ սկսել է տարածվել «ՎԵԳԱ» խանութի պահեստային մասում:

Ներսում գտնվող տեխնիկան հաջողվել է դուրս բերել, այս պահին աշխատակիցները շինության երկրորդ հարկի պատուհանից դուրս են նետում  տեխնիկայի արկղերն ու տուփերը: Ներքեւում հավաքված քաղաքացիները պարբերաբար ջրի շշեր են նետում դեպի երկրորդ հարկ՝ փորձելով օգնել ներսում գտնվողներին:

18:05- 6 տուժածներից 2-ի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։

17:50- Կրակը գնալով ուժգնանում եւ տարածվում է: «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներն ու քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը պահեստային մասից բավական իրեր կարողացան դուրս բերել, սակայն հանկարծակի ծխի ամպերը շատացան ու տարածվեցին: Տանիքում գտնվող աշխատակիցները, փրկարարական աստիճանների օգնությամբ հասցրեցին լքել վտանգավոր հատվածը:

17:40- Հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

17:11- Քաղաքացիներն ու «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները այրվող պահեստից, բառացիորեն ծխի ամպերի միջից  դուրս են բերում կենցաղային տեխնիկա ու կահույք: Փրկարարները հորդորում են հեռանալ շենքից, քանի որ վտանգ կա՝ կարող են պատուհանները պայթել տաքությունից:

17:02- Շտապօգնության աշխատակիցները հայտնել են, որ օգնություն են ցուցաբերել 3-4 քաղաքացու, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:

16:45- Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:

Հրդեհի հետեւանքով տուժածներ կան:

ֆեյսբուքի իր էջում տեսանյութով է կիսվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը.

Տպել
6155 դիտում

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին

ԵՄ-ի աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում. Արմեն Սարգսյանը՝ դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն Նյու-Յորքում

«Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի վերաբացումը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան