Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

25/08/2019 schedule14:01

Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի եւ Սեւաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սեւաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:

Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում 18 փրկարար, 21 զինծառայող, գյուղի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻՆ «911» ծառայությունն օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ այրվում են անտառածածկ եւ խոտածածկ տարածքներ:

Ժամը 15:55-ից Չափնի եւ Սեւաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել է (110 բնակիչ):

Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչեւ Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ եւ մոտ 30 հա բուսածածկ տարածք:

Ժամը 20:51-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վարում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 3, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 3 աշխատակիցների, տեղի 5 բնակիչների եւ 3 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են պղնձամոլիբդենային կոմբինատի 3 ջրատար եւ մեկ տրակտոր:

Տպել
5501 դիտում

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին

ԵՄ-ի աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում. Արմեն Սարգսյանը՝ դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն Նյու-Յորքում

«Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի վերաբացումը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան