Մի հարգարժան բուհի պատմություն. իսկ դիմորդների շահերը՞

26/08/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 24-ի համարում

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն է, հայտնվել է ծանր կացության մեջ: Սույն բուհը, որը նախկինում իր բոլոր ուսանողներին տալիս էր բանակից տարկետման իրավունք, կառավարության որոշմամբ ընդունելության քննություններից անմիջապես առաջ գրեթե զրկվել է տարկետման իրավունքից: Դիմորդները, հստակ իմանալով, որ Եվրոպական ակադեմիան իր ուսանողներին տարկետման իրավունք է տալիս, դիմել են ոչ թե պետական բուհեր, այլ հենց այստեղ: Դիմումների ընդունումը, ինչպես բոլոր պետական եւ մասնավոր բուհերում, այստեղ էլ ավարտվել է հուլիսի 15-ին: Կառավարությունը, սակայն, հուլիսի 13-ին ընդունել է մի որոշում, որով խիստ սահմանափակել է Եվրոպական ակադեմիային տրվող տարկետման իրավունքով տեղերը՝ դրանք հասցնելով 30-ի` յուրաքանչյուր ֆակուլտետին 6 տեղ:

Այնինչ բուհն իր ընդունելության պայմանները հրապարակում է ընդունելությունից չորս ամիս առաջ: Թե ինչ պատճառներով է կայացվել սույն որոշումը, բոլորին էլ թերեւս ակնհայտ է: Սակայն միայն Արթուր Բաղդասարյանին պատժելու համար, փաստորեն, ոտնահարվել են հարյուրավոր դիմորդների շահերը: Այն, որ այս բուհը գործում էր արտոնյալ պայմաններում, իսկապես անարդարացի էր եւ մեծ դժգոհություն էր առաջացնում բոլոր մասնավոր բուհերի ռեկտորների մոտ: Եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իր պաշտոնավարման հենց սկզբում հայտարարեց, որ բուհերը պետք է բերվեն հավասար դաշտ: Սակայն ինչո՞ւ վերադասն այս մասին հիշեց միայն այժմ, երբ Եվրոպական ակադեմիան գործում է արդեն մի քանի տարի, եւ ինչո՞ւ որոշումը կայացվեց հենց հուլիսի 13-ին, որի հետեւանքով խաբվեցին այդքան դիմորդներ: 

Երեկ մենք այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԿԳՆ-ից, եւ փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց, որ իրենք այդ մասին նամակով տեղյակ են պահել բուհի տնօրինությանը, եւ դիմորդները նախօրոք դա իմացել են: Ավելին, ըստ փոխնախարարի, նման տեղերի կրճատման հարցը շատ ավելի վաղ քննարկվել է բուհի ղեկավարության հետ, եւ թեեւ վերջիններս իրենց անհամաձայնությունն են հայտնել, սակայն իմացել են, որ կրճատումը, այնուամենայնիվ, լինելու է: Մեր այն հարցին, թե, փաստորեն, ստացվում է, որ դիմորդներին խաբել է բուհի ղեկավարությունը, փոխնախարարը պատասխանեց դրական: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Եվրոպական ակադեմիայի ռեկտորը պնդում է, թե ինքը որեւէ պաշտոնական գրություն որեւէ տեղից չի ստացել, նա առայսօր պաշտոնապես չի ստացել անգամ կառավարության որոշումը, եւ դիմորդները որեւէ բանից տեղյակ չեն եղել:

Իսկ տեղերի կրճատման հարց, ըստ ռեկտոր Սերգեյ Բիչախչյանի, իր հետ չի քննարկվել: Ամենաէականն այստեղ, սակայն, այն չէ, թե ով ինչից է տեղյակ կամ անտեղյակ եղել, այլ այն, որ ոտնահարվել են հարյուրավոր դիմորդների շահերը, որը խիստ մեծ դժգոհություն է առաջացրել նրանց ծնողների մոտ, եւ վերջիններս պատրաստվում են դիմել ՍԴ, օմբուդսմենին եւ անգամ՝ Եվրոպական դատարան: Երեկ ակադեմիայի ռեկտորը մեզ տեղեկացրեց, որ միայն այս տարի իրենց բուհ է ընդունվել 600 հոգի, որոնց կեսը երեւի տղաներ կլինեն: «Ես ցավ եմ զգում, որ հաստատությունը, որը լուրջ վերընթաց ուղի էր անցնում, հիմա ընկնում է այսպիսի ծանր կացության մեջ, ու հիմա չեմ կարող ասել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը մեզ համար:

Ես կողմնակից եմ, որ բոլոր բուհերից հանեն տարկետման իրավունքը, բայց այս դեպքում սխալ ժամկետ էր ընտրված»,- երեկ ասում էր Բիչախչյանը: Ի դեպ, նա ամենեւին համաձայն չէ, որ իրենց բուհն ուներ արտոնյալ պայմաններ մյուս մասնավոր բուհերի հանդեպ, եւ դա անարդարացի էր: «Մեր բուհը հիմնադրվել է պետության մասնակցությամբ, եւ դրա լուծարման դեպքում ամեն ինչ անցնում է պետությանը: Սա մասնավոր բուհ չէ, այլ պետության մասնակցությամբ հիմնադրամ է»,- ասում էր ռեկտորը: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, սակայն, երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ այս բուհն ընդհանրապես ստեղծման հիմքեր չուներ, քանի որ ոչ մի հիմք չկա այն կազմակերպություններից, որոնց հետ իբր ստեղծվել է բուհը: Իսկ բուհը, ըստ Բիչախչյանի, ստեղծվել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հետ ՀՀ ունեցած միջպետական համաձայնագրերի հիման վրա:

Բացի այս, ըստ ԿԳ փոխնախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդում որեւէ պետական պաշտոնյա ներկայացված չէ: Իսկ բուհը, ի սկզբանե ՊՆ-ի հետ համաձայնության գալուց հետո, կառավարությունից ստացել է ընդամենը 30 տարկետման իրավունքով տեղ: Մեկ տարի հետո, սակայն, կառավարությունը որոշում է ընդունել տարկետման իրավունք տալ այնտեղ սովորող բոլոր ուսանողներին: Եւ սա այն դեպքում, երբ կառավարությունը պետական բուհերի համար այս դեպքում որոշակի քվոտաներ է սահմանում: Օրինակ, ԵՊՀ-ն այս տարի ընդունել է  2 հազար 700 դիմորդ, որոնցից միայն 1600-ը տարկետման իրավունք ունեն: «Այստեղ ոչ մի մարդու պատժելու խնդիր չի եղել, եւ ոչ մի քաղաքական բան չկա: Եղել է սխալ, եւ սխալն ուղղվել է: Նրանք չէին կարող ԵՊՀ-ից բարձր կարգավիճակ ունենալ»,- ասում էր Արա Ավետիսյանը:

Եւ ընդհանրապես, ըստ փոխնախարարի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Մասնավորապես, առանց կրթության եւ գիտության նախարարությանը տեղյակ պահելու` բուհի հոգաբարձուների խորհուրդը ստեղծել է քոլեջներ եւ հիմա ԿԳՆ-ին խնդրում է ակադեմիային տրված լիցենզիան վերահասցեագրել Հայաստանի եվրոպական քոլեջին, քանի որ այդպես է որոշել հոգաբարձուների խորհուրդը: Ինչեւէ, այն, որ կառավարությունը պետք է կրճատեր սույն բուհին տրված տարկետման իրավունքով տեղերը, թերեւս բոլորը կհամաձայնեն: Ավելի ճիշտ, ժամանակին սույն բուհին այսքան արտոնություն չպետք է տրվեր: Բայց սխալը թերեւս կարելի էր ուղղել այնպես, որ հարյուրավոր երեխաների շահեր չվնասվեին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
972 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին