Թեթեվացնելով ԱԺ-ի հոգսերը. Թորոսյանն ընդդեմ ՕԵԿ-«ականների»

26/08/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 24-ի համարում

«Նորմա» օպերա-ֆիլմի պրեմիերա, մասնակցություն ռուսաստանյան «Արարատ-ինֆո մոստ» թերթի հրատարակմանը, ՌԴ դաշնային կենտրոնների եւ դրանց ղեկավարների մասին վիճակագրական տվյալների հավաքագրում, «Մարտիրոս  Սարյանը եւ Ռուսաստանը» ալբոմի հրատարակում եւ այլն։ Հարցին, թե այս միջոցառումներն ի՞նչ բյուջեով են ֆինանսավորվել, կարելի է տալ բազմաթիվ պատասխաններ, որոնցից, թերեւս, ամենատրամաբանականն այն պետք է լինի, որ սրանք արվել են ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կամ հակառակը։ Սակայն «Նորմա» օպերան, ՌԴ դաշնային կենտրոնների ղեկավարների մասին տվյալների հավաքումն ու էլի մի քանի այսօրինակ միջոցառումներ արվել են  Հայաստանի խորհրդարանի հաշվին, քանզի Ազգային ժողովի բյուջեից անցած տարի՝ 20, իսկ այս տարի՝ 10 միլիոն դրամ է փոխանցվել ինչ-որ հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնի, որն էլ կազմակերպել է այս միջոցառումները։

Հերթական 10 միլիոնն էլ պետք է փոխանցվեր առաջիկայում, սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կասեցրել է ԱԺ-ի բյուջեից այդ կենտրոնին գումարի փոխանցումը։ Ինչ վերաբերում է բնությանն անհայտ այդ կենտրոնին, ապա վերջինիս գործադիր տնօրենը պրոֆեսոր Հենրիկ Բակունցն է, որը միաժամանակ նաեւ Արթուր Բաղդասարյանին կից առողջապահական խորհրդի նախագահն էր ու Բաղդասարյանի խորհրդականը։ Իր նախորդի աշխատանքային գործունեությունից ահա այս հետաքրքիր դրվագը գրավել է ԱԺ ներկայիս նախագահի ուշադրությունը, երբ նա սկսել է թերթել խորհրդարանի բյուջեով կատարված ծախսերի ցուցակը։ Իհարկե, Տիգրան Թորոսյանը ոչ դատավոր է, ոչ էլ, առավել եւս, դատախազ եւ չի գտնում, որ այս գումարները տակով են արվել, սակայն երեկ հրավիրած ասուլիսում խորհրդարանի ղեկավարը հայտարարեց, որ ԱԺ-ն դոնոր կազմակերպություն չէ, որպեսզի իր բյուջեում ունենա նման կետ, որը կապ չունի ԱԺ-ի հետ։

ԱԺ հանրապետական նախագահն այլ պարագայում, թերեւս, ձեռնպահ կմնար ԱԺ-ի հաշվին արված իր նախորդի մշակութային անհասկանալի ծախսերը հրապարակելուց, եթե այս օրերին «Օրինաց երկիրը» պատերազմ հայտարարած չլիներ Տիգրան Թորոսյանին` վերջինիս մեղադրելով խորհրդարանում օրինացերկրականների դեմ վհուկների որս կազմակերպելու մեջ։ Եւ քանի որ ԱԺ նախագահը դեմ է ամեն տեսակի որսերին, երեկվա նրա ասուլիսը հիմնականում այն մասին էր, թե ինչո՞ւ է ինքը լուծարել իր նախորդի կողմից ստեղծված անհասկանալի բաժիններն ու վարչությունները, որոնց օգտակար գործողության գործակիցը ԱԺ-ի համար եղել է զրո։ Օրինակ, Տիգրան Թորոսյանը ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե հանուն ինչի՞ ԱԺ-ում պետք է առանձին աշխատակազմով գործեր Արեւելքի, Ասիայի եւ Օվկիանիայի բաժինը, եթե դրանց վերաբերյալ հնարավոր խնդիրները հեշտությամբ կարող էր լուծել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունը։

Կամ էլ, որեւէ մեկը այդպես էլ չի հիմնավորել, թե ինչո՞ւ էր Արթուր Բաղդասարյանը թարգմանիչների բաժինը տեղավորել գործերի կառավարչությունում, եւ երկու տարին մեկ լիագումար նիստ անցկացնող խորհրդարանական Վեհաժողովի համար ինչո՞ւ պետք է ԱԺ-ում գործեր մշտական քարտուղարություն: «Այդ քարտուղարությունը երկու տարին մեկ պետք է հրավիրատոմս ուղարկեր մարդկանց եւ հետո զանգեր ու ճշտեր, թե ովքեր են ընդունել Վեհաժողովին մասնակցելու հրավերը։ Ես կարծում եմ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շատ հանգիստ կարող է երկու տարին մեկ հրավիրատոմս ուղարկել եւ նաեւ հեռախոսով զանգել»,- ասում է ԱԺ նախագահը։ Ի դեպ, վերջինս հանդիպել է լուծարված այդ կառույցների աշխատակիցներին ու փորձել է հասկանալ, թե նրանք ինչո՞վ են զբաղված եղել ԱԺ-ում, բայց որեւէ մեկն այդպես էլ չի կարողացել գոնե մեկ փաստարկ նշել, որը հիմք տար եզրակացնելու, որ տվյալ բաժինն անհրաժեշտ է խորհրդարանին։

Միակ բացառությունը եղել է իրավաբանական ծառայության պետ, կրճատված Սուրեն Մամիկոնյանը, ըստ որի՝ իր ղեկավարած ծառայությունը լուրջ առաքելություն է իրականացրել, այսինքն՝ Մամիկոնյանը կարդացել է ԱԺ նախագահին ուղղված նամակներն ու դրանով ապահովել է ժողովուրդ-ԱԺ նախագահ անմիջական կապը։ Մինչդեռ, Տիգրան Թորոսյանին դա եւս պետք չէ, որովհետեւ ժողովրդի հետ ԱԺ նախագահը հարաբերվում է առանց միջնորդ կառույցների։ «Լուծարվել են խորհրդարանի այն կառույցները, որոնք որեւէ կապ չունեն ԱԺ գործունեության հետ, իսկ եթե ոմանք դա ցանկանում են կուսակցականացնել կամ քաղաքականացնել, դա իրենց գործն է»,- այս օրերին ԱԺ-ում տեղի ունեցող կրճատումներով խիստ մտահոգ ՕԵԿ-ին հեռակա պատասխան տվեց ԱԺ ղեկավարը։

Ի դեպ, երեկ նա խումբ-խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է խորհրդակցության՝ տեղեկացնելու ԱԺ-ում կատարված կրճատումների մասին, սակայն ՕԵԿ-ը որոշել է այդ հրավերը բոյկոտել, որը, սակայն, չի նշանակում, թե ԱԺ-ում ՕԵԿ-«ականներից» ազատվելու այս պրոցեսին ՕԵԿ-ն այլեւս չի արձագանքելու։ Մեր տեղեկությամբ, սեպտեմբերից սկսած, ԱԺ բոլոր նիստերում Տիգրան Թորոսյանի նյարդերի վրա ազդելու եւ նրան ափերից հանելու համար այս շաբաթներին հատուկ մասնագիտական վարժանքներ են անցնում ՕԵԿ երկու պատգամավոր՝ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, որոնք էլ ԱԺ-ում ստանձնելու են Արթուր Բաղդասարյանի կենտրոնական հարձակվողների դերը։

Մինչդեռ, իրեն հայտարարված պատերազմը Թորոսյանին բնավ չի հուզում: «Ես ցանկություն չունեմ նախկինում որեւէ մեկի արած քայլերին գնահատական տալ։ Որպես ԱԺ նախագահ ես այսօր պատասխանատու եմ խորհրդարանի աշխատանքի որակի համար։ Իսկ ովքեր կցանկանան այդ գործընթացը քաղաքականացնել, դա էլ իրենց խնդիրն է»,- թեման սպառված է համարում Տիգրան Թորոսյանը։ Բայց սա եւս խորհրդարանն ՕԵԿ-ի հետքերից մաքրելու ողջ ծրագիրը չէ։ Տիգրան Թորոսյանը հաստատեց, որ առաջիկայում կլուծարվեն ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին կից բոլոր ութ խորհուրդները։ Որովհետեւ Տիգրան Թորոսյանը ինչքան ուսումնասիրել է, այդպես էլ չի կարողացել ԱԺ-ում այդ խորհուրդների գործունեության որեւէ հետք հայտնաբերել։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
997 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին