Այստեղ դու տանը չես. էլիտարե պրոֆիլը քո...

26/08/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 24-ի համարում

Ի՞նչ օգուտ է տալիս էլիտար շինարարությունը Հայաստանին ընդհանրապես եւ Երեւանին մասնավորապես: Հարցը ունի մի քանի շերտ` ֆինանսական, մշակութային-քաղաքաշինական եւ ֆունկցիոնալ:  Առաջին հայացքից հարցն ընդհանրապես անտեղին է: Ի՞նչ օգուտների մասին կարող է խոսք գնալ, երբ մայրաքաղաքը կառուցվում է, նոր շենքեր են ավելանում: Բայց սա միայն առաջին հայացքից, եւ, ի դեպ, մեր իշխանությունների երազանքն էլ հենց այն է, որ օգուտների մասին բոլոր հարցերին հնչի հենց այսպիսի պատասխան: Իրականում հարցը պետք է ծագեր, պատկերավոր ասած, մինչեւ շինարարության սկսելը, գտնվեր դրա պատասխանը, հետո նոր աջ ու ձախ շինարարական թույտվություններ բաժանվեին: Եւ ուրեմն` ի՞նչ օգուտ է տալիս էլիտար շինարարությունը մեր հանրությանը:

Սկսենք ֆինանսական մասից: Էլիտար շինարարությունը բիզնես է, ընդ որում, «թրփոշ» բիզնես: Այսօր Հայաստանում այլեւս հնարավոր չէ գտնել շատ թե քիչ լեգալ գործունեության ձեւ, որը ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց ապահովի 2-2,5 դրամ եկամուտ: Իսկ էլիտար շինարարությունը հենց այսպիսի եկամուտներ է ապահովում: Այսինքն՝ շատ եկամտաբեր, չափազանց եկամտաբեր բիզնես է: Իսկ եկամտաբեր բիզնեսը պետք է հարկեր վճարի պետական բյուջե: Ընդ որում, որքան շատ են եկամուտները, այնքան շատ պետք է վճարի: Միանգամից արձանագրենք, որ էլիտար շինարարությունը, ըստ էության, դուրս է հարկման դաշտից: Կառուցապատողները, այսինքն՝ այդ էլիտար շենքերի տերերը, հարկեր չեն վճարում ու առաջիկայում չեն էլ վճարելու:

Դեռ անցած տարի հարկային պետական ծառայությունը փորձ արեց ինչ-որ կերպ հարկել նրանց, օրենքի նախագիծ պատրաստեց, որով շենքի տերը բնակարանները վաճառելուց հետո պետք է հաստատագրված հարկ վճարեր, անգամ նշվում էր էլիտարների մեկ քմ-ից գանձվելիք հարկի չափը` 25 հազար դրամ: Օրենքի նախագիծը հանկարծ կորավ տեսադաշտից: Այսօր դրա մասին արդեն չեն խոսում: Նախագծի այդպիսի վախճանը կարելի էր հեշտությամբ կռահել: Խնդիրն այն է, որ այսօր Երեւանում էլիտար շենքերի կառուցապատումը մարդկանց խիստ նեղ մի կռուգի մենաշնորհն է: Եւ այդ կռուգը, բնականաբար, այնքան հզոր է, որ մի ճմռթած օրենքի նախագիծ կորցնելը նրա համար որեւէ բարդություն չի ներկայացնում:

Օրենքը կորած կմնա այնքան ժամանակ, մինչեւ նրանք իրենց գործը արած-պրծած չլինեն: Իսկ դա դեռ երկար կտեւի: Այլ կերպ ասած, լինելով չափազանց եկամտաբեր բիզնես` էլիտար շինարարությունը ֆինանսական տեսանկյունից որեւէ օգուտ, տվյալ դեպքում՝ ՀՀ պետական բյուջեին, չի բերում: Բայց կարող է պատահել այնպես, որ այդ բիզնեսը, ասենք, քաղաքաշինական, մշակութային կամ ֆունկցիոնալ տեսակետից այնքան մեծ օգուտ բերի, որ նրա ֆինանսական անօգտակարության վրա կարելի լինի աչք փակել: Կարող է պատահել, բայց չի պատահել: Պարզապես ակնհայտ է, որ էլիտար շենքերը՝ իրենց տեսքով ու չափերով, ոչ մի կերպ չեն տեղավորվում Երեւանի կենտրոնի ճարտարապետական համայնապատկերում:

Իհարկե, կարելի է փորձել լպստած ու սրբատաշ, ինչպես Քոչարյանն է ասում՝ «բոնբոներկա» հիշեցնող մի քանի շենք ներդաշնակեցնել յուրահատուկ զարդաքանդակներով, կամարներով, անկյունային հրաշալի լուծումներով թամանյանական ոճի շենքերի հետ: Իհարկե, նման փորձը շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում եւ ի սկզբանե դատապարտված է անհաջողության, այդուհանդերձ, մեկ-երկու նման փորձ հանդուրժել կարելի է: Սակայն ամեն ինչ գնում է նրան, որ էլիտարների «ճնշման» տակ թամանյանական շենքերը դառնում են բոլորովին ավելորդ: Ու որպեսզի էլիտար կոչվող շենքերը շատ ցցուն չլինեն, աչք չծակեն, շուտով ճարտարապետական տեսանկյունից կարիք կառաջանա հողին հավասարեցնել թամանյանական շենքերը, դրանց փոխարեն կառուցել տափակ ու արդուկած, կազարմայատիպ շենքեր:

Ի վերջո, այլանդակությունը քողարկելու լավագույն միջոցը ամբողջ շրջակայքը նույնչափ այլանդակելն է, եւ եթե այսպես շարունակվի, կենտրոնը հարկ կլինի ամբողջությամբ վերածել բանգլադեշի: Եթե որեւէ մեկը համարում է, որ սա օգուտ է, ապա դա իր խնդիրն է` լուրջ խնդիրը: Մի խոսքով, քաղաքաշինական, մշակութային, ճարտարապետական տեսակետից եւս էլիտարները օգուտ չեն բերում: Բայց գուցե այդ շենքերի տված, այսպես ասած, ֆունկցիոնալ օգո՞ւտն է մեծ: Այսինքն, երբ դրանք չկային, քաղաքի տվյալ հատվածում մի ինչ-որ խնդիր չէր լուծվում, իսկ երբ հայտնվեցին, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին: Դժվար է նույնիսկ օրինակ բերել, թե ինչ կարող է դա լինել, այնուամենայնիվ, տեսականորեն նման մի տարբերակ հնարավոր է: Բայց միայն՝ տեսականորեն: Գրեթե բոլոր էլիտարները լուրջ խնդիրներ են հարուցել շրջակա շենքերի համար:

Դրանք հաճախ կառուցվել են մյուս շենքերի բակերում` ոչնչացնելով կանաչ տարածքներ, խաղահրապարակներ եւ այլն: Բացի դրանից, էլիտարները վերջնականապես բնակեցվելուց հետո էլ ավելի են ծանրաբեռնելու կենտրոնի երթեւեկությունը: Թե էլ ինչ խնդիրներ դրանք կհարուցեն, այս պահին դեռ դժվար է գուշակել: Մի խոսքով, ֆունկցիոնալ իմաստով եւս էլիտար շինարարությունը եթե նույնիսկ վնաս էլ չի բերում, ապա օգուտ հաստատ չի տալիս: Եւ ընդհանրապես, որեւէ տեսանկյունից այս գործընթացը պետությանն ու հանրությանը ոչ մի օգուտ չի բերում: Սա կարելի է ապացուցված համարել: Բայց դրանի՞ց ինչ օգուտ: Երբ իշխանությունը բռի է, անկուշտ ու անճաշակ, եւ հենց ինքն էլ այդ բիզնեսի «կռիշն է», ապա որեւէ բան ապացուցելը ոչ մի օգուտ չի բերում: Համենայնդեպս` առայժմ:

Հայկ Գեւորգյան

Տպել
925 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի