Հայ բռնցքամարտիկը գուցե պայմանագիր կնքի այն պրոմոութերական ընկերության հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մոտ է ամերիկյան հայտնի Top Rank պրոմոութերական ընկերության հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիկի առաջխաղացմամբ զբաղվող Punch Boxing ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը: Նա նշեց, որ գործարքը սեպտեմբերին ավարտելու հույս ունեն:

«Գոռի հետ կապված բանակցությունների մեջ ենք ԱՄՆ պրոմութերական ընկերությունների հետ՝ հանձին Top Rank-ի: Պատրաստվում ենք պայմանագիր կնքելու փուլը: Հուսով եմ՝ սեպտեմբերի սկզբին կկնքենք եւ կունենանք հերթական մենամարտը նոյեմբերի 2-ին»,- ասաց նա:

Արամ Դավթյանը՝ մեջտեղում

1970-ականներին հիմնադրված Top Rank-ն աշխատել է այնպիսի մարզիկների հետ, ինչպիսիք են լեգենդար Մուհամեդ Ալին, Մենի Պակիաոն, Ֆլոյդ Մեյվեդր Կրտսերը: Ընկերությունը Գոռի ունակություններին ծանոթացել է օգոստոսի 16-ին ԱՄՆ-ում կայացած մենամարտի ժամանակ: Ամերիկյան իր առաջին մենամարտում հայ մարզիկը 6-ռաունդանոց մենամարտում առավելության է հասել Դերիոն Չեպմանի նկատմամբ: 3-րդ ռաունդում 2 անգամ նոք-դաունի է ենթարկել մրցակցին, 5-րդում վերջինս հրաժարվել է շարունակել:  

«Մենամարտին պատրաստվել եմ ԱՄՆ-ում: Երկուամիսուկես անցկացրի այնտեղ: Շատ լավ պատրաստվել էի Wild Card Boxing ակումբում: Սպարինգային ցիկլն անցել ենք շատ լավ: Պատրաստ էի թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես: Հակառակորդս վարկանիշով բարձր չէր, բայց շատ դժվարություններ էր ստեղծում, քանի որ ոչ միայն բռնցքամարտիկ է, այլեւ MMA-ում է մենամարտել, ու իր ոճով դժվարություններ էր ստեղծում: Ձախլիկ էր, ինձանից բարձրահասակ ու ամբողջ մենամարտի ընթացքում փախչում էր, բայց դա չխանգարեց»,- ասաց նա:

Այս մենամարտը մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի համար 11-րդն էր, հաղթանակը նույնպես 11-րդն էր: Գոռն արդեն չի աշխատում մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ, ու այս անգամ նրան պատրաստել է ամերիկացի մասնագետ Ֆրեդի Ռոչը, որը Մենի Պակիաոյի մարզիչն է, թեեւ մարզիկը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ է պահպանել նախկին մարզչի հետ եւ չի բացառում հնարավոր համագործացությունն ապագայում: Գոռը պրոֆեսիոնալ ռինդում մենամարտեր է անցկացրել Ռուսաստանում, Իսպանիայում եւ այժմ արդեն դուրս է եկել ամերիյան շուկա: Ընդգծում է, որ ԱՄՆ-ն տարբերվում է:

«ԱՄՆ-ում ամեն ինչն է տարբերվում՝ թե՛ պատրաստվելը, թե՛ մենամարտերը: Եթե Մոսկվայում կամ այլ տեղերում պարտություն ունեցող հակառակորդներ են գալիս լրիվ այլ կերպ են մենամարտում, իսկ ԱՄՆ-ում պարտություն ունեցող հակառակորդը մտնում է ռինգ՝ հաղթելու, ոչ թե պարտվելու կամ համակերպվելու դրա հետ. այսինքն՝ ամեն պարտված հակառակորդ շատ ավելի վտանգավոր է, քանի որ կորցնելու ոչինչ չունի»,- ասում է նա:

«Նույնիսկ եթե բռնցքամարտն ԱՄՆ-ում չի ստեղծվել, ԱՄՆ-ն համարվում է բռնցքամարտի կենտրոնը: Դրա համար այնտեղ անցկացրած մենամարտը մի քանի գլուխ ավելի բարձր է, քանի ցանկացած այլ երկրում»,- ասում է Արամ Դավթյանը:

Punch Boxing-ը շարունակում է զբաղվել նաեւ մեկ այլ հայ բռնցքամարտիկի՝ Նարեկ Աբգարյանի պրոմոութինգով: Նրա հերթական մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ում: Ինչ վերաբերում է Արամ Ավագյանին, որը նույնպես համագործակցում էր այս ընկերության հետ, ապա Արամ Դավթյանի խոսքով՝ համատեղ աշխատանքը դադարեցված է՝ փոխադարձ համաձայնությամբ: Դավթյանը նաեւ նշեց, որ հետագա ծրագրերի մեջ մշուշոտ է Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո անցկացնելու իր նպատակը: Նա մի քանի անգամ փորձել էր անել դա, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել, հիմա էլ, ըստ նրա, ամերիկյան շուկա դուրս գալուց հետո դա կարող է ավելի բարդ լինել, սակայն ինքը հնարավորության սահմաններում կփորձի իրականացնել:

Տպել
3107 դիտում

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել