Ադրբեջան. Աֆղան Մուխթարլիի փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան

26/08/2019 schedule17:30

Թբիլիսիում 2017 թվականի մայիսին առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կնոջ՝ Լեյլա Մուստաֆաեւայի՝ բանտարկված լրագրողի իրավունքների սահմանափակման եւ նրա դեմ հնարավոր սադրանքի մասին հայտարարության կապակցությամբ, լրագրողի փաստաբան Նեյմաթ Քերիմլին օգոստոսի 25-ին փորձել է տեսակցել նրան թիվ16 գաղութում: 

Սակայն, ինչպես նշում է Contact.az-ը, փաստաբանին եւ նրա հետ գաղութ եկած «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլիին թույլ չեն տվել հանդիպել լրագրողին՝ պատճառաբանելով, թե ոչ աշխատանքային օր է:

Փաստաբանը պաշտպանյալի հետ հանդիպման մերժումը ոչ օրինաչափ է անվանել, քանի որ, նրա խոսքով, փաստաբանն իրավունք ունի ցանկացած պահի իր պաշտպանյալի հետ առանձին  հանդիպել ազատազրկման վայրում: «Այս մերժումը ավելի է սաստկացրել մեր մտահոգությունը Աֆղան Մուխթարլիի մասին՝ նրա դեմ հնարավոր սադրանքների հետ կապված», - ասել է Քերիմլին:

Հիշեցնենք, հետաքննող լրագրող Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում 2017-ի մայիսին եւ գաղտնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում են մաքսանենգության, սահմանի ապօրինի հատման, սահմանապահի դեմ բռնություն գործադրելու մեջ: Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Մուխթարլիի ձերբակալությունը դատապարտել են Եվրախորհրդարանը, մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները: Amnesty International-ը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»:

Տպել
732 դիտում

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ