Երևան
17 °C
Հայաստանում սկիզբ է դրվել պալիատիվ՝ ամոքիչ բուժօգնության ծրագրին, որը փորձնական տարբերակով սկսել է իրագործվել նախ Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայում, իսկ այնուհետեւ կընդլայնվի՝ առավելություններն ու թերությունները գնահատելուց հետո:
Այս ծառայության անհրաժեշտությունն առաջ է գալիս այն դեպքերում, երբ պացիենտը գտնվում է հիվանդության վերջին փուլում, նրան բուժել այլեւս հնարավոր չէ ու մնում է ինչ-որ կերպ մեղմել տառապանքները՝ տրամադրելով խնամք ու հոգեբանական աջակցություն: Պետությունը պարտավորություն է ստանձնել ամոքիչ բուժօգնությունը հասանելի դարձնել պետական պատվերով, այսինքն՝ քաղաքացիների համար անվճար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել էր Ներքին Շենգավիթում գտնվող թիվ 13 պոլիկլինիկա, որը նրա գնահատմամբ աչքի է ընկնում աշխատանքների օրինակելի կազմակերպմամբ ու հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմամբ, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով: Այս պոլիկլինիկան էլ առաջինն է դիմել եւ ստացել պալիատիվ բուժօգնություն տրամադրելու լիցենզիա:
«Մեր քաղաքացիները, որոնք կարիք ունեն ամոքիչ բուժօգնության, այսինքն՝ իրենց հիմնական հիվանդությունը արդեն անբուժելի է եւ նրանց անհրաժեշտ է հսկողություն ու խնամք, նույնպես պետության հոգածության ներքո են եւ տնային պայմաններում ստանում են այդ բուժօգնությունը՝ բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի եւ հոգեբանի միջոցով»,- ասաց նախարար Թորոսյանը:
Մյուս պոլիկլինիկաները նույնպես ներգրավվելու են ծրագրի մեջ, իսկ հետագայում անցում կկատարվի ստացիոնար հաստատություններին, եւ ծառայությունները դարձյալ կտրամադրվեն պետական միջոցների հաշվին: «Եթե արդեն տան պայմաններում հնարավոր չէ կազմակերպել այդ պացիենտների խնամքը, քանի որ վիճակը ավելի ծանրացել է եւ այլն, ապա այդպիսի պացիենտները կտեղափոխվեն հատուկ հաստատություններ: Նման մեկ-երկու հաստատություն հիմա կա Հայաստանում, բայց վճարովի եւ բավական թանկ: Մենք որոշում ենք կայացրել, որ պետք է մտնենք նաեւ այդ դաշտ եւ զարգացնենք այդ ուղղությունը նույնպես»,- ապագա անելիքների մասին խոսեց Արսեն Թորոսյանը:
Ըստ նրա, եթե ծրագրի ընդլայնման ժամանակ մասնակցության հայտերը բավարար չլինեն եւ ակնհայտ դառնա, որ աշխարհագրորեն հասանելիության խնդիր է առաջանում, ապա այդ դեպքում պետությունը կպարտադրի համապատասխան տարածքում գործող բուժհաստատությանը՝ միանալ ծրագրին. «Բայց կարծում եմ, որ բոլոր բուժհաստատությունները պետք է շահագրգռված լինեն, որովհետեւ դա նրանց բուժօգնության որակը եւ վստահությունն է նաեւ բարձրացնում, որ մենք չենք թողնում անօգնական որեւէ մեկին»:
Երեւանի թիվ 13 պոլիկլինիկան սպասարկում է մոտ 32 հազար բնակչի, որոնցից մոտավորապես 25 հազարը 18 տարեկանից բարձր ազգաբնակչությունն է, իսկ 7 հազարը մինչեւ 18 տարեկան: Նրանցից շուրջ 20-ն, ըստ տնօրեն Ռուզան Դուրգարյանի, ունի պալիատիվ բուժօգնության կարիք: Առայժմ, սակայն, ծրագրում ընգրկվել են 16-ը: Տնօրենը նշեց, որ ներառումը կատարվում է աստիճանաբար: Պետությունը ֆինանսական հատկացումներ է արել 18 բնակչի հաշվարկով եւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում լրացնել դա:
Ի դեպ, պալիատիվ բուժօգնության ծրագիրը նախաձեռնել էր դեռ նախորդ կառավարությունը: 2017 թվականին նույնիսկ որոշում էր ընդունվել դրա վերաբերյալ: «Ես ինքս եղել եմ պալիատիվ բուժօգնության չափորոշիչների մշակման աշխատանքային խմբում, եւ պետպատվերի մասին այդ ժամանակ ընդհանրապես խոսք էլ չէր գնում: Բայց մենք բոլորս հասկանում էինք, որ առանց պետպատվերի, առանց պետության հովանավորության այդ ծրագիրը ուղղակի կարող է տապալվել: Եվ փառք Աստծո, որ այս տարի նախարարի որոշմամբ գումար տրամադրվեց պալիատիվ բուժօգնության համար»,- ասաց Ռուզան Դուրգարյանը:
Պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հիվանդի համար պետբյուջեից ամեն ամսվա համար հատկացվում է 41 հազար դրամ: Աշխատակիցներն, ըստ տնօրենի, բնականաբար կստանան աշխատավարձի հավելում՝ որոշակի տոկոս: Թե որքան է դա կազմելու, դեռ հայտնի չէ: «Հստակ չէ, որովհետեւ ծրագիրը նոր ենք սկսել»,- ասաց պոլիկլինիկայի տնօրենը:
Ինչ վերաբերում է պալիատիվ բուժօգնության տրամադրման կարգին, պացիենտի նկատմամբ պետք է լինի անհատական մոտեցում: Ռուզան Դուրգարյանի տեղեկացմամբ, պալիատիվ բժիշկը նախ առաջնակի այց է կազմակերպում, զննում է հիվանդին, որից հետո կազմում է վարման պլան, որով էլ սահմանվում է, թե տվյալ պացիենտին շաբաթակամ կամ ամսական քանի անգամ պետք են այցելեն բժիշկը, բուժքույրը, հոգեբանն ու սոցիալական աշխատողը:
«Հոգեբանը աշխատում է ոչ միայն հիվանդի, այլ նաեւ հիվանդի ընտանիքի անդամների հետ, որովհետեւ գիտենք, որ պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների ընտանիքի անդամնեը երեւի թե ավելի շատ կարիք ունեն այդ հոգեբանական աջակցության, քան հիվանդը ինքը»,- փաստեց տնօրենը:
Պալիատիվ բուժօգնության ծրագիրը թիվ 13 պոլիկլինիկայում ներդրվել է ոչ միայն տարածքի բնակիչներին հասանելի լինելու համար: Առայժմ, սակայն, շահառուները Շենգավիթ վարչական շրջանում ապրողներն են: Ծրագիրը հղկվելուց հետո, ըստ հաստատության ղեկավարի, կարող են ընդգրկվել նաեւ մյուս վարչական շրջանների բնակիչները:
Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք
Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան
Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ
«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով
Ինքնասպանության փորձը կանխվել է
Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում
Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը
Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ
Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան
Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ
Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է
Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում
Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ
Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց
Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն
Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ
Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա
Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին
«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով
Էրդողանի նյարդերը տեղի են տալիս
Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ
Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ
Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է
Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են վարժանքների
Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ. Բադասյան
Սյունիքում երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածները 16-ն են
ՄԻՊ-ը շարունակում է այցելել Սյունիքի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին
© 2021 Հայկական ժամանակ