Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է  հայտնել Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով: 

Նորին Սրբությունն իր խոսքում Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահին ներկայացրել է նաև Շվեդիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը` շնորհակալություն հայտնելով համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար: 

Իր հերթին տիար Անդրեաս Նորլենը նշել է, որ ծանոթ է հայ ժողովրդի հարուստ պատմությանը, ապա անդրադարձավ Հայաստան պատվիրակության այցի նպատակներին և սպասելիքներին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեհամակարգին, Հայաստանում տեղ գտնող բարեփոխումներին, ժողովրդավարության արժեքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությանը մաղթել է առաքելության բարի արդյունավորում:

Տպել
272 դիտում

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Փրկարարները բնակավայրերից բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց, ԵԼ-ում իր առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիա»-ին շրջանցած «Դյուդելանժ»-ը

Ի՞նչ կհետեվի ուլտիմատումին. ՍԻՄ-ին նստեցնում էին ասեղի վրա

«A-320»-ի վթարի պատճառների շուրջ. հայկական կողմի դիրքորոշումը

Հանգստյան օրերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ԱԻՆ-ը զգուշացնում է ուժգին քամու պոռթկումների մասին

Սոցիալական. «...գո-յա-տե-վում ենք». ավելի շատ ապրում են անցյալով

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 17հա տարածք

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել ոստիկանապետի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Վթար՝ Թալին-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ)

Վարչապետն ԱԱԾ-ում է. ներկայացնում է կառույցի ղեկավարի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Գյումրիում գողացել էին ընկերություններից մեկին պատկանող 40մ երկարության եզրաշար քարերը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը