«Ձյունիկ»-ում ապրանք ունեցող գործարարները դիմել են վարչապետին այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը վերադարձնելու համար

28/08/2019 schedule13:32

«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ 99 տոկոսով համոզված է, որ «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է: Նշենք, որ «Արմեն Համիկ եղբյարներ» ՍՊԸ-ն եւ էլի մի շարք ընկերություններ «Ձյունիկ»-ի սառնարաններում մեծ քանակությամբ ապրանքներ են ունեցել, որոնց մի մասն էլ հրդեհվել է: 

«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը: Քրեական գործ է հարուցված, թող պարզեն: 99 տոկոսով համոզված եմ, որ դա հրկիզվել է. լիքը խնդիրներ կան՝ ե՛ւ շուկայական, ե՛ւ «Ձյունիկ»-ում պահպանման գներն ավելի ցածր էին: Այնտեղ պահպանման յուրաքանչյուր տոննայի համար վճարում էինք 256 դրամի կարգի, իսկ մնացած սառնարաններում մոտ 400 դրամի կարգի է յուրաքանչյուր տոննան»:

Անդրեասյանի խոսքով՝ իրենց ՍՊԸ-ն, շուրջ 6 ամիս է՝ ապրանքները պահպանում է «Ձյունիկ» սառնարանային պահեստում. «Մոտ 908 տոննա սառեցված ապրանք՝ տարբեր տեսակի մսամթերք ենք պահպանում «Ձյունիկում», ամսական մոտ 9 մլն գումար ենք փոխանցել սառնարանում պահպանության համար: Հրկիզումից հետո մենք կարողացանք 302 տոննա փրկել մեր ապրանքներից, իսկ մնացածը ծխեցված եւ այրված էր: 600 տոննա  այդ ապրանքներից մնաց «Ձյունիկի» պահեստում, այսօր գնում է այդ ապրանքների մաքրման աշխատանքները, որպեսզի հետագայում հիվանդություն չառաջանա Երեւան քաղաքում»:

Անդրեասյանն ասաց, որ «Ձյունիկ» սառնարանային պահեստում ապրանք ունեցող գործարարները դիմել են վարչապետին, որպեսզի վերադարձվի այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը. «Հիմա մեր կառավարությունը պետք է գոնե աջակից լինի մեր գործարարներին, որպեսզի վերադարձնեն մեր ԱԱՀ-ն ու մաքսատուրքը: Մեր ՍՊԸ-ի մասով ընդհանուր մոտ 7-8 հարյուր հազար դոլարի մասին է խոսքը: «Ձյունիկի» պահեստում եղել է ընդհանուր մոտ 30 մլն դոլարի ապրանք, տուժողները մոտ 12 հոգի են: Այնտեղ մարդիկ են եղել, որոնց ապրանքները եղել են 25 տոննա, մեր կազմակերպությունն օգնել է, որ իրենք հանեն: Իսկ մեր ապրանքները չկարողացանք փրկել, որոշ մասը, որ աջ կողմի պահեստում էր, միայն այդ հատվածից կարողացանք մոտ 300 տոննա մսամթերքը փրկել»:

Գործարարը նկատեց՝ յուրաքանչյուր ամիս 9 մլն դրամ պահպանության գումար են վճարել «Ձյունիկ» սառնարանային պահեստին, եւ հավելեց՝ «Բա ինչի՞ համար ենք վճարել այդ գումարը: Ոնց ընդունել են մեր ապրանքը, այդպես էլ պետք է վերադարձնեն: «Ձյունիկ» սառնարանի շենքն ամբողջովին գրավ է դրված բանկում՝ 3.5 մլն դոլարի դիմաց, եւ «Ձյունիկ» սառնարանային ՍՊԸ-ն գնում է դեպի սնանկության, ոչ թե այսօր, այլ մի քանի ամիս առաջ: Իսկ եթե իրենք նախապես ասեին, որ՝ սնանկ ենք ճանաչվում, եկեք ձեր ապրանքները տեղափոխեք, ապա մենք մեծ հաճույքով դա կանեինք: Իրենք ոչ մի բան չունեն, որպեսզի փոխհատուցեն: Ըստ պայմանագրի՝ ապրանքի ինքնարժեքը պետք է փոխհատուցեին, մաքսատուրքը, ԱԱՀ-ն, գումարած՝ պահպանության գումարները»:

Նա ընդգծեց, որ հիմա սպասում են, տեսնեն՝ կառավարությունն ԱԱՀ-ի ու մաքսատուրքերի հետ կապված գումարները կփոխանցի՞, թե՞ ոչ. «Ում հետ զրուցել եմ, ունեն վարկեր, բոլորս օգտվում ենք բանկերից: Չգիտեմ՝ մեր կառավարությունը կդիմի՞ ԿԲ-ին, որ նա դիմի մյուս բանկերին, մի որոշ ժամանակ տոկոսները սառեցնեն կամ իջեցնեն: Սպասում ենք՝ տեսնենք՝ պետության կողմից աջակցություն կստանա՞նք, թե՞ ոչ: Բոլոր գործարարները մտածում են՝ հետագայում շարունակելո՞ւ են իրենց բիզնեսը Հայաստանում, թե՞ ոչ»:

Անդրեասյանի խոսքով՝ մսամթերքի շուկայում իրենց ապրանքը կազմում է 25-30 տոկոս. «4 կողմից զանգահարում են մեր կազմակերպություն՝ ճշտում են՝ ինչ ապրանքներ ունենք, ինչ չունենք, առիթից օգտվելով՝ հարցնում են՝ ո՞ր ապրանքի գները բարձրացնեն: Այս երեք-չորս օրվա ընթացքում մոտ 2000 զանգ ենք ստացել: Որոշ ապրանքներ կան, որոնց գները կբարձրանան, որովհետեւ դրանք ամբողջությամբ ոչնչացել են»:

Նշենք, որ օգոստոսի 19-ին «Ձյունիկ» սառնարանային պահեստում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր մարել միայն օգոստոսի 22-ին:

Տպել
1962 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում