ՔԿ պարզաբանումը՝ Ամուլսարի գործով քննիչի եւ բնապահպանության նախկին նախարարի ազգակցական կապի մասին հրապարակման վերաբերյալ

infocom.am լրատվական կայքն այսօր մի հետաքննություն է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ, որտեղ ներկայացվում է Ամուլսարի հանքի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի եւ բնապահպանության նախկին նախարար Արամային Գրիգորյանի ազգակցական կապը: Ըստ հետաքննության մեջ ներկայացված տվյալների՝ 2016 թվականին՝ Գրիգորյանի՝ նախարար եղած ժամանակ, «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն («Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրել է Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացել դրական եզրակացություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Նշյալ հետաքննության համաձայն՝ Յուրա Իվանյանը, որը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է, ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ (մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետաքննության հրապարակումից քիչ անց ՀՀ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն՝ մեկնաբանելով, թե ողջամիտ չէ նախկին նախարարի հետ ազգակցական կապով կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը։

Քննչական կոմիտեի պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ․ 

«Հիշյալ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում:

Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է:

Եվս մեկ անգամ, հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
851 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք