Կաթողիկոսը ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցների հետ է հանդիպել

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է համաժողովի աշխատանքների ընթացքը` անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Պրն. Մնացականյանը մասնավորապես նշել է, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքներն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Այս ենթատեքստում նախարարը հատուկ անդրադարձել է նաև  Հայոց Եկեղեցու դերին` գոհունակությամբ ընդգծելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարությանև Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

Այնուհետև դիվանագետներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գոհունակություն է Հայրապետիս համար, որ հերթական անգամ համախմբվել եք  հայրենիքում` քննարկելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և ուղենշելու այն ճանապարհները, որոնք առավել արդյունավորությամբ պիտի նպաստեն մեր երկրի զորացմանն ու առաջընթացին:

Մեծ է այն պատասխանատվությունը, որ կրում եք ձեր ուսերին: Ձեզ է վստահված տարբեր երկրներում ու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու կարևոր առաքելությունը, որն իր արդյունքներով անմիջականորեն առնչվում է Հայաստանի վարկի ու հեղինակության, մեր հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի տեսլականի հետ: Մեծապես գնահատում ենք մեր երկրին ու ժողովրդին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը և բերում ձեզ Մեր օրհնությունը` մաղթելով ուժ, եռանդ և նոր հաջողություններ ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Խիստ խորհրդանշական ենք համարում անցկացվող համաժողովի շրջանակներում ձեր այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն: Հայոց Եկեղեցին հոգևոր իր առաքելությանը զուգընթաց շատ հաճախ ստանձնել է նաև քաղաքական պատասխանատվություն մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության ընթացքում թե՜ պետականության գոյության և թե՜ բացակայության  պայմաններում Հայ Եկեղեցին ներգրավված է եղել հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման գործում՝ կոչմանը հավատարիմ իր հեղինակությունն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքի և ազգի շահերին:

Պատմությունը առատ է վկայություններով, որոնք մեզ են փոխանցում հանուն երկրի ու ժողովրդի ապահովության՝ իրենց անձնուրաց ծառայությունը մատուցած նշանավոր եկեղեցականների անուններ: Մեր եկեղեցու հովանու ներքո է կերտվել ու խնամվել ազատագրական պայքարի ոգին, մարմին առել ազգային իղձերի իրականացման տեսիլքները, սերնդե սերունդ փոխանցվել հայոց անկախ պետականության վերակերտման և ազատատենչության աննկուն կամքը:

Այսօր էլ մեր Եկեղեցին չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք չափազանց մեծ կարևորություն ու ընդգրկում ունեն և պահանջում են առավել մեծ ուշադրություն և ուժերի համախմբում», - նշել է Վեհափառ Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ պետության, Եկեղեցու և համազգային կառույցների ներդաշնակ գործակցությունը մեծ ներուժ է պարունակում՝ բազմաթիվ խնդիրների ու հիմնահարցերի լուծման, մասնավորաբար՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Այս առումով Նորին Սրբությունը էական է համարել, որ պետության առաջնահերթությունների և արտաքին քաղաքական գերակայությունների սահմանումներում նկատի առնվեն  համահայկական կառույցների օրակարգերը, ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների համազգային օրակարգը:

Նորին Սրբությունը անդրադարձել է համընդհանուր ջանքերի կարոտ մի շարք խնդիրների, որոնց թվում և տարբեր երկրներում հայկական ժառանգության պահմանմանը: «Կարևոր խնդիր է նաև աշխարհով մեկ սփռված եկեղեցական և ազգային մշակութային ժառանգության խնամատարությունը: Մենք ուրախ ենք նշելու, որ այս ուղղությամբ միասնական ջանքերով կատարվել է մեծ աշխատանք, հարկ է, որ այն նախանձախնդրորեն շարունակենք՝ հետամուտ լինելով մեր ժառանգության անխաթար պահպանությանը:

Արտերկրում մեր մշակութային մասունքներն ու սրբավայրերը յուրահատուկ և անփոխարինելի այցեքարտերն են մեր ժողովրդի, որոնց պատշաճ ներկայացումը և խնամքը նոր գրավչություն և առավել ընդարձակ  ճանաչողություն  կապահովի մեր երկրի համար», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Խոսքի վերջում Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ հայրերի հավատքով զորացած մեկնեն իրենց ծառայության վայրերը՝ առավել խանդավառությամբ ու արդյունավորությամբ իրագործելու իրենց առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի և մեր երկրի բարօրության ու առաջընթացի:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին, քննարկվել են նաև Եկեղեցու և Արտաքին գործերի նախարարության և, ի մասնավորի, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև առկա գործակցության զարգացման հեռանկարները:

Տպել
1227 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին