Պոլիտեխնիկական համալսարանը հատը մինչեւ 122 հազար դրամով 7 մեդալ է նախատեսել ձեռք բերել

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2019 թվականին իրականացվող գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան: Մասնավորապես, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական» հիմնադրամը մեծ թվով մթերային ապրանքներ է գնել:

Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Տավարի միս փափուկ - 815 կիլոգրամ - 3 մլն 178 հազար դրամ

Կարագ – 555 կգ – 1 մլն 868 հազար դրամ

Ընտանի թռչունների միս – 705 կիլոգրամ – 1 մլն 59 հազար դրամ

Հաց – 722 հազար դրամ

Մածուն – 656 հազար դրամ

Կաթ – 1560 լիտր – 624 հազար դրամ

Պանիր Լոռի – 232 կիլոգրամ – 539 հազար դրամ

Խնձոր – 1 տոննա 250 կիլոգրամ – 426 հազար դրամ

Կարտոֆիլ – 2 տոննա 260 կիլոգրամ – 336 հազար դրամ

Ձու – 6235 հատ – 319 հազար դրամ

Բանան – 485 կիլոգրամ – 312 հազար դրամ

Թթվասեր – 303 հազար դրամ

Թխվածքաբլիթներ – 190 կիլոգրամ – 239 հազար դրամ

Շաքարավազ – 675 կիլոգրամ – 209 հազար դրամ

Կոնֆետ կարամել – 155 կիլոգրամ – 186 հազար դրամ

Բարձր տեսակի ցորենի ալյուր – 718 կիլոգրամ – 173 հազար դրամ

Թխվածքաբլիթներ – 205 կիլոգրամ – 153 հազար դրամ

Խտացրած կաթ – 125 կիլոգրամ – 150 հազար դրամ

Բրինձ – 350 կիլոգրամ – 141 հազար դրամ

Մակարոն – 451 կիլոգրամ – 133 հազար դրամ

Մշակված ոլոռ – 139 կիլոգրամ – 125 հազար դրամ

Չիր – 62 կիլոգրամ – 124 հազար դրամ

Կաղամբ մաքրած – 820 կիլոգրամ – 123 հազար դրամ

Կաթնաշոռ դասական – 96 կիլոգրամ – 118 հազար դրամ

Բուսական ծագման յուղեր – 198 կիլոգրամ – 116 հազար դրամ

Մեղր բնական – 33 կիլոգրամ – 114 հազար դրամ

Սրանցից բացի կան եւս մի քանի տասնյակ մթերային ապրանքներ, որոնք նախատեսված է ձեռք բերել, սակայն ավելի նվազ գներով:

Այս ամենից զատ համալսարանի գնումներում մի քանի հետաքրքիր տվյալներ եւս կան: Մասնավորապես նախատեսված է ձեռք բերել 5 հազար լիտր պրեմիում տեսակի եւ նույնչափ էլ ռեգուլյար տեսակի բենզին, ընդհանուր մինչեւ 4 մլն 100 հազար դրամ արժեքով: Սրանից բացի 2444 լիտր բենզին էլ նախատեսված է ձեռք բերել համալսարանի Կապանի մասնաճյուղի համար՝ ռեգուլյար տեսակի, ընդհանուր 1 մլն 99 հազար դրամի: Նախատեսված է ձեռք բերել նաեւ տարբեր գների մեդալներ եւ շքանշաններ, որոնցից ամենաբարձրի արժեքը կարող է հասնել 122 հազար 500 դրամ՝ հատը: Դրանից նախատեսված է ձեռք բերել 7 հատ ընդհանուր մինչեւ 857 հազար դրամի չափով: Վերոնշյալ գները նշված են առավելագույն չափով եւ գնանշման հարցման դեպքում գուցե եւ որոշակի նվազում լինի:  

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ՀԱՊՀ՝ հետաքրքրվելով, թե համալսարանը մթերքներն ի՞նչ նպատակով է ձեռք բերել եւ որտե՞ղ ու ե՞րբ է այն օգտագործվել: Հետաքրքրվել ենք նաեւ, թե այդքան բենզինը քանի մեքենայի է սպասարկելու եւ ո՞ւմ մեքենաներն է սպասարկելու: Ի պատասխան ՀԱՊՀ-ի հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնից հայտնեցին.

««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը իր կազմում ունի 1986 թ.-ից մինչ օրս անխափան գործող մանկապարտեզ: Երեխաների թիվն այս պահին կազմում է 110 եւ ավելանալու միտում ունի: Ձեր կողմից նշված սննդամթերքները նախատեսված են մանկապարտեզի երեխաների՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված անհրաժեշտ կալորիականության համապատասխան բազմատեսակ սննդով ապահովելու համար:

Սննդամթերքի մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները մինչեւ տարեվերջ պետք է մատակարարեն սննդամթերքի նշված քանակները:

Համալսարանի մանկապարտեզի վերաբերյալ մանրամասնորեն կարող եք ծանոթանալ նաեւ ՀԱՊՀ հիմնադրամի պաշտոնական կայքից:

Գնումների պլանում ներառված մեդալները եւ կրծքանշանները նախատեսված են Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2019»-ի անցկացման համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ տարբեր անվանակարգերում: Մեդալները եւ կրծքանշանները պատրաստված են արծաթից, երեսապատված ոսկով:

ՀԱՊՀ հիմնադրամի կարիքները հոգալու համար պրեմիում եւ ռեգուլյար տեսակի բենզինի քանակները՝ ըստ նախնական միջինացված հաշվարկների, կբավարարեն մոտավորապես 15 ամիս, որը նախատեսված է հինգ ավտոմեքենաների համար՝ այդ թվում երկուսը «Գազել» մակնիշի, մյուսները՝ թեթեւ մարդատար: Նշված ավտոմեքենաները հանդիսանում են ընդհանուր օգտագործման հերթապահ տրանսպորտային միջոցներ եւ չեն սպասարկում կոնկրետ անձանց»:

Տպել
1534 դիտում

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայություն է իրականացվել

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Ամփոփվել են Երեւանի 2019թ. բյուջեի եւ զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն մայրաքաղաք Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին