ՀՀ-ում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ. իրանցի բժիշկներ

Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիակությանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել:

Մոհամմադ Հոջաթփանահը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման նախաձեռնությունը չմերժելու համար, ներկայացրեց Հայաստանում ծավալած իրենց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: 

Իրանցի բժիշկները Հայաստանում զբաղվում են քաղցկեղի բուժմամբ և, ըստ նրանց տվյալների, մեր երկրում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ և ցավալիորեն՝ մահացության ցուցանիշներով Հայաստանն առաջին քառյակում է:

Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնում իրանցիները տեղադրել են սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը:

Ըստ Մոհամմադ Հոջաթփանահի՝ Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ է նմանատիպ 4-6 սարքավորում:

Ներկայում նրանք ներկրում են 3.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ սարքավորումը: Բուժող բժիշկները տեղացիներ են, ովքեր իրանցի մասնագետների կողմից ստանում են համապատասխան ուսուցում:

Պատվիրակության կազմում ներգրավված էին տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ: Նրանց նպատակն էր գործունեություն ծավալել Հայաստանում և անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ԱԻ ոլորտին:

Նախարարը կարևորեց հարևան ժողովրդի ներկայացուցիչների առաքելությունը և, որպես կանխարգելումը գերնպատակ հռչակած կառույցի ղեկավար, սիրով համաձայնեց ցուցաբերել առավելագույն աջակցություն:

Տպել
427 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը