Ալլա Լեւոնյանին հաճելի է, որ իր երգերն ուզում են նորովի ներկայացնել. գովում է իր երգի՝ Իվետա Մուկուչյանի տարբերակը

Երգչուհի Ալլա Լեւոնյանին շատ է դուր եկել իր «Հայաստան» երգի նոր տարբերակը, որը երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Գաթա բենդի» հետ համատեղ: Ստեղծագործությունն իր նոր ձեւով հանրության դատին է հանձնվել այս շաբաթվա սկզբին ու հասցրել է դրական արձագանքներ ստանալ: Ալլա Լեւոնյանին նույնպես դուր է եկել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ Իվետան նախապես իրենից թույլտվություն է խնդրել, ինքն էլ սիրով համաձայնել է, քանի որ այդպես ստեղծագործությունները նոր շունչ ու կյանք են ստանում, մեծացնում են իրենց լսարանը:

«Խնդրեց, որ տրամադրեմ երգը, հարցրեց՝ ինչպես եմ նայում այդ փաստին: Ասացի, որ շատ լավ, որովհետեւ ինչքան էլ այդ երգը մինչեւ հիմա ակտուալ է եւ շատ տեղերում, սփյուքում, ուր ինձ հրավիրում են, երգում եմ, բայց շատ հաճելի է, որ կա մեկը, ով ուզում է նորովի ներկայացնել: Ես հեղինակ եմ, եւ ինձ հաճելի է, որ ուզում են իմ երգերը երգել, հատկապես, որ Իվետան էր: Նա իր տեսակն ունեցող, հետաքրքիր երգչուհի է: Երբ լսեցի, շատ հետաքրքիր էր: Չէի էլ սպասում, որ իմ ոճի մեջ կլինի, իմ տեսակը պետք է լինի: Հենց դա էր հետաքրքիրը, որ նա յուրովի էր ներկայացրել: Ինչպես հասկանում եմ, շատերին դուր է եկել, ու երգն իր լսարանն ավելի մեծացրեց: Այնպես, որ շատ լավ եմ տրամադրված: Կարծիքներ կարդացի, տարբեր էին, բայց վատ մեկնաբանություն չկար, ուղղակի մարդիկ կան, որ սովոր են լսել իմ ձեւով, որովհետեւ անհամեստ չլինեմ, «նստած» է ականջներին երկար տարիներ: Բայց կարծում եմ՝ երգը հետաքրքիր լուծում ունեցավ: Իվետան ճաշակով երգչուհի է»,- ասաց նա

Ալլա Լեւոնյանին հաճախ չէ, որ խնդրում են թույլ տալ իր երգերը վերափոխել: Նա դա հասկանում է, քանի որ գիտակցում է, որ արվեստի մարդկանց համար դժվար է հեղինակ-կատարողին խնդրել թույլ տալ փոխել իր ստեղծագործությունը: Ամեն դեպքում նման դեպքեր նախկինում էլ են եղել ու նույնպես մեծ հաճույքով համաձայնել է: Վերջերս էլ ոգեւորված Իվետատյի կատարածից մի երիտասարդ է դիմել Ալլա Լեւոնյանին:

«Գրել էին ինստագրամով: Մի երիտասարդ խնդրեց, ասաց՝ ես էլ եմ ուզում փոխել իմ ձեւով, եթե թույլ կտաք: Ասացի՝ խնդրեմ, եթե դա Ձեզ հետաքրքիր է եւ ուզում եք, իհարկե, այո՛: Նույն «Սպարապետ» երգը Դավիթ Ամալյանը.... մի առիթով, կարծեմ, հենց Սպարապետի ծննդյան թե բանակի օրվա հետ կապված ես էլ պետք է լինելի «Երգ երգոցում», հարցերց՝ կարո՞ղ եմ ես երգել, ասացի՝ իհարկե: Շատ ուրախացավ: Ռոքային կատարումով ներկայացրեց: Դա միայն հաճելի է: Դու այդ դեպքում դառնում ես երգի հեղինակ, երգերդ ավելի թեւավորվում են: Եթե անդրադառնում են այդ երգերին, նշանակում է՝ դու որպես հեղինակ ինչ-որ չափով կայանում ես»,- ասաց նա:

Այս շրջանում Ալլա Լեւոնյանը մի շարք նոր ծրագրեր ունի, որոնց մասին նախապես բարձրաձայնել չի ցանկանում, քանի որ դեռ աշխատանքային փուլում են, ու չգիտի՝ ինչ ընթացք կունենան: Պատմում է, որ վերջին շրջանում բավական հագեցած գրաֆիկ ունի: Մասնակցել է մի քանի համերգների: Առաջիկայում նույնպես համերգի նպատակով մեկնելու է Լոնդոն: Միջոցառումը սեպտեմբերի 21-ի առիթով է: Ամռանը հասցրել է նաեւ հանգստի մեկնել: Ընտանիքի հետ 10 օր անցկացրել է Եգիպտոսում՝ Հուրգադայում:

Տպել
2700 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել