Մեր պարծանք, մեր 100-ամյա դիցուհի. երախտագիտության երեկո՝ նվիրված 100-ամյա ուսուցչուհի Մարիամ Տոնյանին

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհի Մարիամ Տոնյանն այսօր պարգեւատրվեց երախտագիտության մեդալով: Չայկովսկու դահլիճում հավաքված էին ուսուցչուհու կոլեգաները, աշակերտները, մի քանի սերունդ, որոնց նա դասավանդել է, ընկերներն ու հարազատները:

100-ամյա ուսուցչուհին, որին դպրոցում Մարիա Արշակովնայով են դիմում, այսօր սովորականից ավելի տոնական տեսքով էր, երեկոն իրեն էր նվիրված եւ բոլորի ուշադրության կենտրոնում նա էր:

ՀՀ նախագահի կողմից շնորհված երախտագիտության մեդալը տիկին Տոնյանին հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:  

«Ձեր սիրելի ուսուցչուհին հերիք չէ՝ 100 տարեկան է, նաեւ ձեզ հետ միասին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի զարգացման կյանքին: Ես տիկին Տոնյանին անձամբ չեմ ճանաչել, բայց միջոցառմանը մասնակցելուց առաջ իրեն նվիրված տեսանյութերը նայեցի. կարող եմ ասել, որ ավելի կենսուրախ, ավելի գործունյա ու կյանքով լի մարդ, քան տիկին Տոնյանն է՝ այսօր քիչ կգտնես»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Մարիամ Տոնյանը Չայկովսկու անվան դպրոցի հիմնադրման օրվանից` 1938 թվականից, դպրոցում հարմոնիա է դասավանդում: Նա Գինեսի գրքի ռեկորդակիր է: 100-ամյա տիկնոջ վրա ժամանակը չի ազդում, նա այդ տարիքում էլ միշտ խնամված է, կոկիկ հավաքած մազերով, բարձրակրունկների վրա եւ հպարտ կեցվածքով ու կենսախինդ:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հարմոնիա առարկան է նաեւ հնարվորություն տալիս Մարիամ Տոնյանին այդքան երկար աշխատել եւ ներդաշնակ լինել: «Պետությունը նշանավորել է այս օրը եւ տիկին Տոնյանին պարգեւատրել»,-ասաց Արայիկ Հարությունյանը եւ բեմ բարձրացած 100-ամյա ուսուցչուհուն հանձնեց պարգեւը:

«Ընկերներս, տնօրենս, նախարարս, բոլորիցդ շատ գոհ եմ, կյանքում միշտ եմ գոհ եղել, ասել եմ՝ փառք Աստծո, եթե ոտով ձեռքով ես, ուղեղդ էլ տեղն է, ուրեմն, դու մարդ ես: Բոլորն են ինձ հարգանքով վերաբերվում, էլ չեմ ասում որդուս եւ աղջիկներիս մասին. մինչեւ օրս աչք -ունիքս են նայում, այնպես որ, ես շատ երեսառած կին եմ եղել: Դպրոցում էլ ինձ շատ են սիրում: Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, երախտագիտությունս եմ հայտնում երախտագիտության մեդալ ստանալու համար»,-իր ելույթում նշեց 100-ամյա ուսուցչուհին:

«Մեր պարծանք, մեր 100-ամյա դիցուհի»` Մարիա Տոնոյանին ծննդյան 100-ամյակի եւ պարգեւի կապակցությամբ շնորհավորում էին Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրինությունն ու ողջ անձնակազմը: 

Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանյանը նշեց, որ տեսնելով տիրող մթնոլորտը, դժվար չէ նկատել, թե դահլիճում ինչքան երաժշտական, ջերմ ու երեւանյան է:

«Այստեղ են մարդիկ, որոնք տեղ ունեն Մարիա Արշակովնայի կյանքում: Ուզում եմ իմ սրտանց շնորհակալությունը հայտնել, որ այսօր մենք միասին ենք: Պատվով անցնելով կյանքի արհավիրքների եւ փորձությունների միջով, լինելով օրինակելի թե՛ տանը, թե՛ աշխատանքում, Մարիա Արշակովնան այսօր էլ շարունակում է նույն եռանդով իր գիտելիքները փոխանցել նոր Հայաստանի մատաղ սերնդին: Հարմոնիայի եւ սոլֆեջիոյի իր դասերի մատուցման մեթոդը անուրաց են»,-նշեց տնօրեն Մարտուն Կոստանյանը:

Տնօրենը պատմեց, թե ինչպես է Մարիամ Տոնյանն իր տված ինտերվյուներից մեկում լրագրողի հետ կիսվել իր երկարակեցության եւ պրոֆեսիոնալիզմի գաղտնիքներով, իսկ զրույցի վերջում Տոնյանը պատմել է, թե ինչ է ասել դպրոցի տնօրենին, որ կարողացել է մինչեւ օրս շարունակել աշխատել:

«Մարիա Արշակովնան լրագրողին պատմել էր, թե ինչպես է ինձ ասել, որ եթե ուզում եմ, որ ինքը քիչ ապրի ու արագ մահանա, ապա կարող եմ դպրոցից հեռացնել իրեն: Լսելով դա` ես մի քանի օր ապրումների մեջ էի, երբեւէ նպատակ չեմ ունեցել Մարիա Արշակովնային աշխատանքից ազատել: Երբ սեպտեմբերի 1-ին Մարիա Արշակովնան պայծառ տրամադրությամբ եւ նույն ոգեւորությամբ մտավ դպրոց, եկավ եւ շնորհավորեց ինձ, չդիմացա ու հարցրեցի, թե ինչն էր իր ինտերվյուի մեջ վերջին այդ ֆռազի պատճառը: Ասաց՝ Մարտին ջան, ես քեզ շատ սիրում եւ հարգում եմ, գիտեմ՝ դու էլ ինձ: Գիտեմ, որ մտքիդ էլ չկա ինձ հեռացնել, բայց ես կյանք տեսած կին եմ՝ նավսյակի եմ ասել»,-ժպիտով պատմեց տնօրենը:

Տպել
1189 դիտում

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում է նկատվում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում

ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում․ մասնակցում է նաեւ վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Առերեւույթ չարաշահումներ Շենգավիթի 5 մանկապարտեզներում. սննդի գրանցամատյանում օգտագործվել է անհետացող գրելանյութով գրիչ

Հայ ազատոճայինները 1 մեդալ նվաճեցին ԵԱ-ում, «Ռոման» պարտվեց, «Սիթին» ու ռուս մարզիկները սկանդալի կենտրոնում են

Մայրաքաղաքի մայթերի ձնամաքրման գործում պատասխանատու են նաեւ տնտեսվարողները

Փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա եւ 42 ուղեւորի ցուցաբերել համապատասխան օգնություն (տեսանյութ)

Սփյուռքի օգնությունն անհրաժեշտ է՝ ուժեղ և կենտրոնաձիգ հայկական պետականություն ունենալու գործում. Զարեհ Սինանյան

Նախորդ շաբաթ անչափահասների մասնակցությամբ երկու միջադեպ ավարտվել է դանակահարությամբ

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երեւանում տեղադրել հնդիկ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը

Վթար Երևանի Մյասնիկյան պողոտայի և Աճառյան փողոցի բաժանարար կամրջի վրա. կա տուժած

ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է

Հանրապետության դպրոցներում որոշակի ժամանակահատվածում աշակերտների բացակայությունները կզրոյացվեն. Արայիկ Հարությունյան

Ապօրինի զենքեր, փամփուշտներ եւ թմրանյութ. Ախուրյանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Թուրքիայի նախագահն ու գլխավոր ընդդիմադիրը իրար դեմ դատական հայցեր կներկայացնեն

Պարնի, Ջրվեժ, Հանքավան և Առինջ գյուղերում 4 ավտոմեքենա է դուրս բերվել արգելափակումից