Նախարար Սուրեն Պապիկյանը «Քվանտ» վարժարանում մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ այցելել է Քվանտ վարժարան, որտեղ 2011-2018թթ․ դասավանդել է Հայոց եւ Համաշխարհային պատմություն առարկաները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է վարժարանի ուսուցչական անձնակազմին եւ սաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ  եւ նշել, որ պատիվ է ունեցել դասավանդել  Հայաստանի նորօրյա պատմության մեջ իր կարեւոր դերակատարումն ունեցող կրթօջախում։ 

«Սիրելի փոքրիկներ, քվանտական լինելը մեծագույն պատիվ է եւ մեծ պարտավորություն յուրաքանչյուրիս համար։ Ես խնդրում եմ՝ մեծ պատվով եւ սիրով ստանձնեք այս կարեւոր առաքելությունը, քանզի դուք այսօրվանից, մուտք գործելով «Քվանտ» վարժարան , մուտք եք գործում ձեր կյանքի մի կարեւոր փուլ, մուտք եք գործում Հայաստանի կրթական դարբնոցներից կարեւորներից մեկը։ Խնդրում եմ վերցնել, կլանել  այն գիտելիքները, որ ձեզ կտան մեր սիրելի ուսուցիչները, քանզի դուք մեր երկրի ներկան եք, մեր երկրի ապագան, դուք  եք մեր երկրի վաղվա տերերը»,-  ասել  է Սուրեն Պապիկյանը  եւ  շնորհակալություն հայտնել  վարժարանի տնօրենությանը միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։

Միջոցառման ավարտից հետո նախարարը շրջել է առաջին դասարանցիների լսարաններով, փոքրիկների հետ խոսել օրվա տպավորությունների եւ մասնագիտական երազանքների մասին։ Աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելուց հետո նախարարը հանդիպել եւ զրուցել է նաեւ նախկին գործընկերների հետ։

Տպել
809 դիտում

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4