Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի ինքնությունը․ մայրը բերման է ենթարկվել

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը:

Ժամը 19-ի սահմաններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը եւ բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու Բուլվարային թաղամասի վերջնամասում գտնվող քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել էր ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ըստ դատախազի՝ դին հայտնաբերվել է ժամը 14:00-ի սահմաններում: «Ոստիկանության համապատասխան բաժինն ահազանգ է ստացվել, որ Գյումրու աղբավայրում հայտնաբվերվել է երեխայի դի: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվել է իգական սեռի, մոտ 1.5 տարեկան երեխայի դի»,-ասել էր դատախազը:

Հայտնաբերված դին ձեռքերի եւ ոտքերի հատվածում կպչուն ժապավեններով փաթաթված է եղել:

Տպել
4705 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)