27 տարի պատիժը կրելուց հետո համաներված տղամարդը իրանցուց գողացել է դրամապանակ՝ 15.400 դոլարով մոտ 4 մլն դրամով

02/09/2019 schedule18:12

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 50-ամյա բնակչին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, ԻԻՀ քաղաքացուց, ով Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով իր աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և պահարանից գաղտնի հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է 15.400 ԱՄՆ դոլար և 4.006.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում   փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1969 թվականին: Վերջինս հայտնաբերվել է, հարցաքննվել և նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում վերջինս հանգամանորեն ներկայացրել է հափշտակություն կատարելու ողջ հանգամանքները:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 50-ամյա տղամարդը 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով գրասենյակում մարդ չլինելու հանգամանքից, բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գրասենյակ և այնտեղ գտնվող պահարանից գաղտնի հափշտակել է դրամապանակ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի պարունակությամբ, և դիմել փախուստի, իսկ հափշտակված գումարը ծախսել իր անձնական կարիքների համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի ապացույցների արդյունքում պարզվել է, որ նույն անձի կողմից նախկինում ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  հարուցվել և քննվում է ևս մեկ քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1969թ. ծնված բնակիչն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող կազմակերպության աշխատասենյակներից մեկը, որտեղից գաղտնի հափշտակել է «Այֆոն 6» ապրանքանիշի բջջային հեռախոս, որից հետո այն վաճառել է իրեն անծանոթ անձի, իսկ վաճառքից ստացված գումարը ծախսել անձնական կարիքները հոգալու համար:

Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ:

Քրեական գործով կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափերի գումարը և բջջային հեռախոսը հայտնաբերելու, ինչպես նաև վերջինիս կողմից կատարված այլ հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախկինում 11 դրվագ գաղտնի հափշտակություններ կատարելու համար 27 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կրելուց հետո 2018թ. նոյեմբերի 1-ին համաներման ակտի ընդունման հիմքով ազատվել է պատժի կրումից: Հատկանշական է, որ դրանից հետո նա շարունակել է իր գործունեությունը և զգալի չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու համար դատարանի վարույթում քննվող քրեական գործերով հանդիսանում է ամբաստանյալ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը և կատարել նմանատիպ հերթական հանցագործությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1788 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)