Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր

02/09/2019 schedule23:06

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ընդգծել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումներին կայուն և անշրջելի բնույթ հաղորդելու կարևորությունը։

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։ Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, նշել է, որ արցախյան պետականության ամրապնդումը, ինչպես նաև որոշակի համաշխարհային միտումները, համաձայն որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը դիտարկվում է որպես էթնո-քաղաքական հակամարտությունների լուծման հիմք, նոր հնարավորություններ և հեռանկարներ են բացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումներին կայուն և անշրջելի բնույթ հաղորդելու կարևորությունը։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել, որ երկու հայկական պետությունների ղեկավարությունների դիրքորոշումը՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղիղ և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հարցում, ամբողջովին համընկնում են՝ միաժամանակ նշելով մի շարք քայլեր՝ սահմանված նպատակին հասնելու համար։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգի և միջազգային ասպարեզում հայկական երկու պետությունների առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների մշակման շուրջ։ Այս համատեքստում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր, ինչպես նաև որոշվել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նախարարությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև խորհրդակցությունների օրակարգին՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի համաձայն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

Տպել
472 դիտում

Ավելի բարձր նշաձողեր սահմանենք. վարչապետի խոսքը Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս

Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Փրկարարները բնակավայրերից բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց, ԵԼ-ում իր առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիա»-ին շրջանցած «Դյուդելանժ»-ը

Ի՞նչ կհետեվի ուլտիմատումին. ՍԻՄ-ին նստեցնում էին ասեղի վրա

«A-320»-ի վթարի պատճառների շուրջ. հայկական կողմի դիրքորոշումը

Հանգստյան օրերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ԱԻՆ-ը զգուշացնում է ուժգին քամու պոռթկումների մասին

Սոցիալական. «...գո-յա-տե-վում ենք». ավելի շատ ապրում են անցյալով

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 17հա տարածք

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել ոստիկանապետի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Վթար՝ Թալին-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ)

Վարչապետն ԱԱԾ-ում է. ներկայացնում է կառույցի ղեկավարի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Գյումրիում գողացել էին ընկերություններից մեկին պատկանող 40մ երկարության եզրաշար քարերը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են