Գետաշեն համայնքում  հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան

Հաշվի առնելով վերջին շրջանում hանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը, խնդրին տեղում ծանոթանալու և առկա իրավիճակը վերլուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց են կատարել ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնք, որտեղ կայացել է հանդիպում ՀՀ ԿԵ սննդամթեքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչի, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենի, համաճարակաբանի, համայնքը սպասարկող անասնաբույժի և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ համաձայն  գործող իրավական  ընթացակարգերի՝ արձանագրված դեպքի առնչությամբ համայնքը սպասարկող անասնաբույժի, համաճարակաբանի և մարզային տեսուչի արագ արձագանքի արդյունքում և համայնքի ղեկավարի աջակցությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել հիվանդությունն ախտորոշելու և համաճարակային օջախը վնասազերծելու, սիբիրախտի հարուցիչով ախտահարված մթերքների ոչնչացումը պատշաճ իրականացնելու, ինչպես նաև շենքերը, սարքավորումները և վարակված տարածքներն ախտահանելու ուղղությամբ:

Միաժամանակ, արձանագրված դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից պարզվել է, որ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից համակարգվող՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են պատշաճ և համաձայն պլան-ժամանակացույցի, որին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի ղեկավարը:

Ներկայումս համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան և համայնքը գտնվում է մարզային անասնաբուժական ծառայության, ինչպես նաև  «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի աշխատակազմի խիստ  հսկողության ներքո:

Հանրապետությունում համապետական մորթի անցման դեպքում առկա խնդիրների բացահայտման և սպանդանոցների կարողությունների գնահատման նպատակով աշխատանքային  այց է իրականացվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող  «Արսեն Հակոբյան» Ա/Ձ-ի սպանդանոց: Համատեղ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ:

Կարևորելով կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները և հիվանդ, հիվանդության մեջ կասկածվող կամ կլինիկական նշաններ ունեցող կենդանիներ հայտանբերելուց անհապաղ ծանուցել համայնքը սպասարկող անասնաբույժին կամ մարզային անասնաբուժական ծառայությանը:

 

Տպել
446 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք