Սեպտեմբերի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,62 մետր

05/09/2019 schedule17:58

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է եղել 3 սմ-ով:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, գարնանային վարարումների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 37 սմ-ով:

2019 թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.83 մ, որը դիտվել է հունիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում:

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 21-ը լճի մակարդակն անփոփոխ է եղել և կազմել է 1900.81 մ։

2019 թվականին լճի մակարդակների դրական տարբերությունը նախորդ տարվա նույն օրերի մակարդակների համեմատ դիտվել է հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 27-ը, որից հետո հավասար է եղել նախորդ տարվա նույն օրերի մակարդակներին, իսկ օգոստոսի 29-ին և 30-ին 1 սմ-ով ցածր է եղել նախորդ տարվա նույն օրերի ցուցանիշի համեմատ։

2019 թվականին Սևանա լճից ջրառը սկսվել է հունիսի 8-ից: 2019 թվականի հունիսի 8-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 130.786 մլն.խորանարդ մետր: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածում լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 181.214 մլն.խորանարդ մետր, այսինքն 50.428 մլն.խորանարդ մետրով ավել քան այս տարի։

Արփա-Սևան ջրատարով 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 148.843 մլն խորանարդ մետր, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 131.581 մլն. խորանարդ մետր, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի տեղափոխված ջրի քանակը 17.262 մլն. խորանարդ մետրով ավել է:

 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 2 սմ-ով, իսկ ամսվա ընթացքում լճի մակարդակն իջել է 13 սմ-ով, այսինքն՝  նախորդ տարվա օգոստոսի համեմատ 3 սմ-ով ավելի պակաս է եղել։

2019 թվականի օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը Սևանա լճի ավազանում կազմել է +15...+19 աստիճան, որը բարձր է նորմայից +0.8․․․+1.6 աստիճանով։

Ամսական տեղումների քանակը եղել է 19-45 մմ, որը կազմել է նորմայի 30-97 %-ը։

Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը օգոստոսին կազմել է 54.198 մլն․խորանարդ մետր, և ամեն օր լճից իրականացվել է խորանարդ մետրից ավելի ջրառ, բացառությամբ օգոստոսի 30-31-ի։

Արդյունքում, օգոստոսի 8-ից սկսած լճի մակարդակն ամեն 3-րդ օրն իջել է 1 սմ-ով և օգոստոսի 31-ին կազմել է 1900.63 մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է եղել 1 սմ-ով։

Ի տարբերություն այս տարվա՝ 2018 թվականի օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը Սևանա լճի ավազանում կազմել է  +14...+17 աստիճան, որը եղել է նորմայի սահմաններում՝  մի փոքր դրական շեղումով (-0,5․․․+0,7)։ Ամսական տեղումների քանակը եղել է 26-75 մմ:

2018 և 2019 թթ. հիդրոօդերևութաբանական երևույթներով և լճից ջրառի ռեժիմով պայմանավորված, այս տարի օգոստոս ամսին Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով ավելի է իջել քան 2018 թվականին, և մինչև օգոստոս ամիսը եղած մակարդակների 2-3 սմ-ով դրական տարբերությունը հավասարվել է 0-ի կամ բացասական արժեք ստացել:

Սեպտեմբերի 5-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.62 մ, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ հունվարի 1-ի համեմատ բարձր է 23 սմ-ով։

Տպել
1204 դիտում

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան