«Դրանով Լեննականում մի սենյակ էլ չենք առնի». ԲԳՎ ստացած անօթեւանները դժգոհ են գումարի չափից

88-ի աղետից Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակարաններ կորցրած եւ մինչ օրս չփոխհատուցված անօթեւաններից 13-ն այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր, մեկ ընտանիքի սեփական դիմումի համաձայն տրվեց ֆինանսական աջակցություն, ծրագրի այս փուլում ընդգրկված մեկ ընտանիք էլ հրաժարվել է վկայագրից՝ ներընտանեկան խնդիրներով պայմանավորված: Ֆինանսական աջակցություն ստացած ընտանիքը նախապես էր դիմել Շիրակի մարզպետարան եւ բացատրել, որ գյուղում կիսակառույց ունի, ֆինանսի առկայության դեպքում կկարողանա սկսած շինարարությունն ավարտին հասցնել: Քաղշինկոմիտեն հարցը քննարկել, ընդառաջել էր, կառավարության համապատասխան որոշման մեջ էլ փոփոխություն էր կատարվել այդ մասով:

ԲԳՎ ծրագրի այս փուլում Շիրակի մարզից ընտրվել են Ախուրյան, Հացիկ, Գետք և Քեթի բնակավայրերը: Ընտրվել են հենց այդ համայնքները, քանի որ այդ չորս համայնքում այնքան անօթեւան ընտանքիներ կային, որքան տրամադրված գումարի չափն էր,-լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Կառավարությունը ծրագրի իրկանացման համար հատկացրել է 75 մլն դրամ: 1 սենյականոց բնակարանի համար սահմանված է 3 մլն. 550 հազար դրամ, 2 սենյականոցի համար՝ 4 մլն. 336 հազար դրամ, երեք սենյականոցի շահառուն ստացավ 5մլն. 125 հազար դրամի վկայագիր: 4 սենյականոցի համար սահմանված է 5 մլն. 913 հազար դրամ: Վկայագրի գումարը հաշվարկված է կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված սանդղակով՝ մարզի տարածքում գործող գների միջինացվածի արժեքի համաձայն: «Այս տարի ավելի լավ գին է ընտրվել գյուղական բնակավայրերի անօթեւանների համար, վերցվել է Գյումրու եւ Արթիկի շուկայական միջինացված արժեքը: Այնպես որ գումարի չափը բավարար է, որ գյուղական բնակավայրերում մարդիկ կարողանան բնակարաններ ձեռք բերել»,-վստահ է մարզպետարանի պատասխանատուն:Վկայագրեր ստացած անօթեւանները, սակայն, այս կարծիքը չեն կիսում: Ասում են արդեն հասցրել, ուսումնասիրել, հասկացել են, իրենց տրամադրված  գումարով  ոչ գյուղերում, ոչ էլ Գյումրիում բնակարան ձեռք բերել չեն կարողանա: Գյուղերում բնակարաններ  չկան, Գյումրիի համար՝ գումարը չի հերիքի: Համասփյուռ Մանուկյանը Գետքի բնակիչ է, ասում է 88-ի աղետից հետո սկզբում տնակում են ապրել, հետո երեխաները մեծացել են, իրենց վթարային տան մեկ սենյակում են հարմարվել, մնացել: Հիմա, որ վկայագիր են ստացել, այնպես չէ, որ շատ ուրախ են, որովհետեւ տրվող գումարով բանակարան գնել չի կարողանալու: «էս վկայագիրը տրամադրել են, բայց մեր գյուղում տուն չկա, որ վաճառեն, մենք էլ առնինք: Ստիպված բդի Գյումրիում տուն ման գանք, բայց 3 սենյակի համար տվել են 3 մլն 548.000 դրամ, 10.500 դոլարի չափ, էլի: Դրանով Լեննականում մի սենյակ էլ չենք առնի, արդեն հետաքրքրվել ենք, գիտենք: Ասինք, գոնե 2 սենյականոց առնինք, բայց 19.000, 26.000 դոլար են: Իմ ու ամուսնուս տարիքն էլ հիպոթեքին թույլ չի տալիս, 70-ը գերազանցում է, բդի նայենք, թե ինչ միջոցներով է հնարավոր գնելը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Համասփյուռը:Այն, որ գյուղերում վաճառքի ենթակա բնակարաններ չկան, գիտեն նաեւ կառավարությունում: Մինչեւ վկայագրերի տրամադրումը մարզպետարանը հանձնարարական է ունեցել ճշտել այդ հանգամանքը: Ալբերտ Մարգարյանն ասաց, ունեցած տեղեկատվությունը փոխանցել են կառավարություն, համաձայն որի գյուղական բնակավայրերի անօթեւան շահառուների թիվն ավելի մեծ է, քան վաճառվող բնակարանների քանակը: Ամբողջ Հայաստանում այս պահին այդ գյուղական բնակավայրերում, որտեղ կան անօթեւան ընտանիքներ, առք ու վաճառքի ենթակա ընդամենը 71  բնակարան կա: Շիրակի մարզի համար այս պատկերը խիստ խնդրահարույց է: Այսօր տրամադրված 15 վկայագրի դիմաց վաճառվող ընդամենը մեկ բնակարան կա մարզում: Այն էլ ոչ թե վկայագիր տրված համայնքներից մեկում, այլ Մարմաշենում: «Փաստը դա է, իսկ կարգն անօթեւանին թույլ է տալիս ցանկացած բնակավայրում ձեռք բերել բնակարան: Բնական է, նրանք առաջին հերթին կուզենան իրենց գյուղում բնակարան ձեռք բերել, բայց նաեւ կարող են Գյումրիում եւ այլ վայրերում փնտրել: Այս 4 ամսում պետք  է կարողանան գտնեն ու գնեն այդ բնակարանները, այլապես ժամկետի ավարտից հետո վկայագիրը կմարվի եւ պետությունն անօթեւանի դիմաց իր պարտավորությունը կատարած կհամարի: Ծրագրի իրականացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-նն է»,-ասաց Ալբերտ Մարգարյանը:Այսինքն, գյուղաբնակները ստիպված են թողնել իրենց գյուղն ու հողը, եւ բնակարան գնեն ու հաստատվեն Գյումրիում, ինչը շատերի համար անիրատեսական է: Գյուղում հողամաս ու անասուններ ունեցող գյուղացին Գյումրիում ապրուստի որեւէ միջոց չի ունենա, բացի դատարկ բնակարանից:

2020 թվականին եւս բնակապահովման ծրագիրը կշարունակվի: ՇՄ գյուղական բնակավայրերի  148 անօթեւան ընտանիքի նկատմամբ պետությունն իր պարտավորությունը կկատարի: ԲԳվ կտա, թե ֆինանսական աջակցություն, որոշելու են շահառու ընտանիքիները: Բոլորն առաջիկա մեկ ամսում կհրավիրվեն Շիրակի մարզպետարան, գրավոր ձեւով կհաստատեն՝ վկայագիր են ուզում, թե՝ ֆինանսական աջակցություն՝ սկսած շինարարությունը շարունակելու, կամ նոր բնակարանաշինություն սկսելու համար: Կհստակեցնեն, կուղարկեն կառավարություն, հետագա գործողություններն էլ կիրականացվեն համաձայն այդ դիմումների:

Ընդհանուր առմամբ վերջին 3 տարում ընթացքում Շիրակի մարզում ԲԳՎ ծրագրով 531 անօթեւան ընտանիքից 460 քաղաքացի ձեռք է բերել բնակարան, 71 ընտանիքի վկայագիր մարվել է: Այսինքն՝ 71 ընտանիք չի կարողացել բնակարան ձեռք բերել: Պատճառը, սակայն, ոչ թե վկայագրի գումարի չափն է եղել, այլ՝ ընտանեկան խնդիրներով պայմանավորված անհամաձայնությունները:

Տպել
1905 դիտում

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 4 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Պատանիները Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենքից գողություն են արել ու բռնվել

Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա

ԱՀ պաշտպանության նախարարը հանդիպել է սպաների հետ

Նախարարը ներկայացրել է Հայկական հարվածային ԱԹՍ֊ներից մեկը` գործողության մեջ (տեսանյութ)

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 295 անգամ

Մահացել է «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղի հրդեհի հետևանքով տուժածներից մեկը

Սեպտեմբերի 21-ին Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն այլ հատված

Ամենաանհասկանալին նախկինների հրճվանքն է

Հրդեհի հետևանքով տուժած բնակիչը հոսպիտակացվել է

Աննա Հակոբյանը միացել է Վանաձորի կիրճում աշխատող խմբին (լուսանկարներ)