Ճապոնացի հռչակավոր կույր դաշնակահարը Երեւանում հանդես կգա մենահամերգով

Երեւանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին`ճապոնացի հռչակավոր դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով: Ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

«The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, որն ի ծնե կույր է, 2009 թվականին ստացել է Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետեւել է դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում:

Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի Բի Սիի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ եւ Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի եւ Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։

Նա համագործակցել է նաեւ մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիեւը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։

Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, որոնց թվին են պատկանում Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան եւ Վիեննայի Մուզիքֆերայնը։

Տպել
1006 դիտում

Հրդեհ է բռնկվել Գութանասար գյուղում. այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ

Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից, նա վիրավորում է ստացել. Ա. Հարությունյան

Երեկոյան թշնամին ակտիվորեն կիրառել է ԱԹՍ-ներ. ներկայում տեղային մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ

Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել. ԱԻՊԾ

Ֆրանսիացի պատգամավորներն Արցախում են

Ով կարող է լինել 4-րդ միջնորդը. հրադադարի խախտումը հարված էր 3 նախագահների հեղինակությանը եւ պատասխան անպայման լինելու է

Թուրքիայում ահաբեկիչների վնասազերծման ժամանակ նրանցից մեկը պայթեցրել է իրեն (տեսանյութ)

Մեղադրանքներ, բոյկոտ ու վիրավորանք. Ֆրանս-թուրքական հեռակա հակամարտությունը

Սկզբում 5.000, հետո 40․000. Վանաձորում երեխաները էջանշաններ ու օրացույցեր են վաճառում, գումարը փոխանցում հիմնադրամին

Ադրբեջանի սպառնալիքներից չենք վախենում․ Հովհաննիսյանը՝ թուրքական F-16-երը կիրառելու Ալիևի հայտարարության մասին

Հաղթելու ենք նաեւ կրթությամբ ու գիտությամբ․ մեդալակիր հայ երիտասարդները մտադիր են իրենց գիտելիքով հզորացնել հայրենիքը

Հումանիտար ուղեբեռն առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ. ԱԻ փոխնախարար

Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. դուխներդ տեղը, գլուխներդ բարձր. Արայիկ Հարությունյան

Թշնամական երկու ԱԹՍ քիչ առաջ ցած ընկավ. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի կողմից հայկական էջերին ուղարկվող պատերազմական դաժանություններով տեսանյութերը կուղարկվեն միջազգային մարմիններին

Դարբնիկ գյուղում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ, փայտե շինություն, վառելափայտ և կենցաղային իրեր. ԱԻՆ

Հակառակորդը, այո, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները. Հովհաննիսյան

Երեկ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ․ Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության ծառայողը դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից. պարզաբանում